ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«ԵՊՀ-restart»-ի ուսանողներն ահազանգում են ճնշումների մասին, ԵՊՀ ղեկավարությունը՝ հերքում
11:38, 04.05.2018
9313 | 0
«ԵՊՀ-restart» նախաձեռնության անդամները պնդում են՝ իրենց նկատմամբ ճնշումներ են սկսվել։ Այս նախաձեռնության հիմնադրման ակունքներում տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներն են կանգնած։ «ԵՊՀ-restart» -ն անդրադառնում է Երևանի պետական համլսարանում առկա խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնելուց հետո, ակտիվ ուսանողները զգուշացումներ են ստացել․ «Ինձ անձամբ կանչել էր բանասիրական ֆակուլտետի դեկանն իր մոտ և անձնական հարցեր էր տալիս, ասում էր, որ իմ գրառումներով ԵՊՀ-ի վարկանիշն եմ գցում, հետո սկսեց հարցեր տալ, թե ինչ խնդիրներ եմ տեսնում ԵՊՀ-ում, մատնանշածս խնդիրները լսելով, ասաց, որ նորմալ է, որ պատերազմող երկրում նման խնդիրներ լինեն» ։ «ԵՊՀ-restart» նախաձեռնության անդամները պնդում են, իրենցից բացի նաև որոշ ուսանողների ծնողներին են հարցին ներքաշում։ ԵՊՀ-ի Պալեանների անվան դահլիճում կայացած միջոցառմանն էլ իրենցից մի քանիսին արգելել են մասնակցել։ Նախաձեռնության անդամները դժգոհություններին զուգահեռ խոսում են նաև գրանցած դրական արդյունքների մասին։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Հեղինակ` Narek Demirchyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Narek Demirchyan
դեպի վեր