ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +18 °C Վաղը`+21 °C
Տավուշում նորածինը խեղդամահ է արվել
16:25, 22.11.2017
5095 | 0
Սեպտեմբերի 27-ին Տավուշում արտաքնոցի մեջ հայտնաբերված նորածինը եղել է կենդանածին, իսկ մահը հետեւանք է մեխանիկական շնչահեղձության։ Այս մաիսն «Փաստինֆո» -ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 33-ամյա կինը ծննդաբերել է տանը՝ մոր ներկայությամբ, ինչից հետո պտուղը նետել են արտաքնոցի մեջ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում:
Նորածնի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, և փորձագետների առջև դրվել էին մի շարք հարցեր։
Ինչպես հայտնեցին քննչական կոմիտեից, փորձագետներին առաջադրվել էր մոտ մեկ տասնյակ հարց՝ պարզելու, թե արգանդային կյանքի ո՞ր ամսում է երեխան ծնվել, ե՞րբ է մահը վրա հասել, ո՞րն է եղել մահվան պատճառը, հնարավո՞ր էր պտուղը մահացծ լիներ մինչեւ երկունքի ցավերի սկիզբը, եթե փոքրիկի վրա կան վնասվածքներ, ապա ինչպիսի՞ն և ի՞նչ պատճառահետևանքային կապ ունեն մահվան հետ եւ այլն։
«Ստացված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ պտուղը եղել է 36-38 շաբաթական, կենադանածին, իգական սեռի, կենսունակ։ Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը», - ասացին ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական գործով պարզվել է, թե ծննդաբերության ժամանակ ովքեր են ներկա եղել և ներկայումս հստակեցվում են յուրաքանչյուրի գործողությունները։
«Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, ինչի մասին կտեղեկացնեք լրացուցիչ», - նշեցին ՔԿ-ից։
Հեղինակ` Narek Demirchyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Narek Demirchyan
դեպի վեր