ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Էմինեմը պատմել է գեյ-ծանոթությունների ծառայությունից օգտվելու մասին
21:13, 21.12.2017
4004 | 0
Ամերիկացի ռեփեր Էմինեմը խոստովանել է, որ օգտվել է առցանց ծանոթությունների Tinder ծառայությունից։ Այս մասին նա պատմել է Vulture պորտալի հետ հարցազրույցում։ Հիփ-հոփ կատարողն ընդգծել է, որ կնոջից ամուսնալուծվելուց հետո բազմիցս ժամադրվել է այդ հավելվածի միջոցով։

Երաժիշտը կատակել է՝ ասելով, որ փորձել է նաև գործածել Grindr ծառայությունը (հավելված՝ նախատեսված գեյ-ծանոթությունների համար), ինչպես նաև հաճախ այցելել սթրիփ-ակումբներ, որտեղ հանդիպել է մի քանի աղջիկների։ «Հետաքրքիր ժամանակ էր», -ասել է նա։ Ռեփերը վստահեցրել է, որ այժմ միայնություն չի զգում, սակայն մանրամասներ չի գաղտնազերծել։

Դեկտեմբերի 15-ին Էմինեմը թողարկել է վերջին 4 տարում առաջին՝ Revival ալբոմը։
Հեղինակ` Narek Demirchyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Narek Demirchyan
դեպի վեր