ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՀԿԵ. Սպասեք նորանոր բացահայտումների
11:00, 16.02.2018
4856 | 0

Առաջիկայում շարունակելու ենք մեր սկանդալային բացահայտումները Հարավկովկասյան երկաթուղուց: Մեր հրապարակումները այնպիսի լայն արձագանք են ստանում, որ երկաթուղայինները սրտի տրոփյունով սպասում են հաջորդ նյութին, իսկ թալանչի ղեկավար անձնակազմը հոգեխանգարմունքի մեջ է հայտնվում, ժողովներ հրավիրում: Իսկ մինչ ղեկավարությունը ահը սրտում ապրում է՝ սպասելով իրավապահների այցին, շարքային մտահոգ աշխատակիցները մեզ անդադար նամակներ են ուղարկում, նորանոր փաստեր, տվյալներ ներկայացնում: Օրինակ՝ մեր ստացած նամակներից մեկի մեջ մի ցնցող բացահայտման հանդիպեցինք, որը կապված է անձամբ Վալկոյի եւ Լադոշայի կոռուպցիոն գործունեության հետ: Նամակում բավականին մանրամասն եւ բազմաթիվ փաստերով ներկայացվում է, թե ինչպես է ՀԿԵ-ի հետ աշխատող ընկերություններից մեկից Լադոշան ատկատ պահանջել, ինչին նրանք չեն համաձայնել: Եւ երկաթուղու ղեկավարությունը իր կարճ խելքով որոշել է այդ ընկերության կյանքը դժոխք սարքել, արհեստական խնդիրներ ստեղծել, կատարված ծառայությունների գումարները չփոխանցել: Դրանից հետո Վալկոն հանդիպման է կանչել այդ ընկերության տնօրենին իբր խնդիրները լուծելու, ի դեպ, հանդիպումը կայացել է Երեւանի ռեստորաններից մեկում, սակայն ունքը սարքելու տեղը աչքն էլ քոռացրել է: Հանդիպումից անմիջապես հետո պարտքը մարվում է, սակայն առանց պայմանագիրը դադարեցնելու այլեւս չեն աշխատում այդ ընկերության հետ: Կոռուպցիայի այս պատմությանը կանդրադառնանք առաջիկայում ավելի մանրամասն՝ փաստերով, ամսաթվերով, լուսանկարներով:
Մեկ այլ նամակով ներկայացվում է ՀԿԵ-ի ականավոր իրավաբան Սմբատ Սմբատյանը, ով, պարզվում է, մասնակից է եղել Երեւանի ավագանու նիստում կանանց ծեծկռտուքին: Կասկածելի կրթությամբ այս երիտասարդին ՀԿԵ-ում տանել չեն կարողանում, ՀՀԿ ավագանու անդամ, ՀԿԵ իրավաբանական ծառայության պետ, կանանց նկատմամբ բռնություն գործադրող Սմբատ Սմբատյանին եւս կանդրադառնանք փաստերով, տեսանյութով:

Հեղինակ` Artur Bakunc
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Artur Bakunc
դեպի վեր