Բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանի այսօրվա ֆիզիկայի դասը վարեցին աշակերտները: «Հաստատուն հոսանքի օրենքները» թեմայի ամփոփումն էր: Սահիկահանդեսը, որը պատրաստել էր աշակերտուհի Աննա Հովհաննիսյանը, զուգակցվում էր պաստառի վրա գրվող բանաձևերով և սահմանումներով, իսկ Թամարա Գասպարյանը ցուցադրեց էլեկտրոլիզի երևույթը՝ իր բացատրությունները ընդհանրացնելով էլեկտրական հոսանքի բնույթը տարբեր միջավայրերում: Կշռադատման փուլում իր մասնակցությունն ունեցավ նաև ուսուցչուհի Գ. Սիմոնյանը՝ անցկացնելով գիտելիքների ստուգում վիրտուալ խաղի միջոցով: Խաղին աշակերտները մասնակցեցին մեծ ոգևորությամբ և ցուցադրեցին իրենց կարողություններն ու հմտությունները էլեկտրոնային գրատախտակից օգտվելու: Դասը լավ օրինակով վարակելու և շարունակական լինելու նպատակ էր հետապնդում: |