ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Քննությունների շեմին
14:21, 25.05.2018
3095 | 0

Ահա և վերջ . հասանք դպրոցական վերջին օրերին, օրեր, որոնք անմոռանալի են: Բոլորի համար սկսվում է նոր ժամանակաշրջան . մեծ դժվարությամբ ենք բաժանվելու մեզ շատ սիրելի մարդկանցից և դպրոցից: Ամեն օր արթնանում ես և հասկանում, որ էլ քեզ չեն սպասում դպրոցում, որ մոտենում են քննությունները: Դպրոցն ավարտելուց հետո մեր ամեն մի վարկյանը քննություն է:

Ամեն երեկո երբ պառկում եմ հանգստանալու, մտածում եմ դպրոցի, քննությունների և ընկերներիս մասին: Մի ՝ երեկո քննությունների նախօրեին, սովորականի պես պառկել էի հանգստանալու, մտովի քայլում էի մութ անտառով, կարծես մեկն ինձ կանչում էր: Աչքերս փակ էին , բայց ես շարունակում էր քայլել: Կախարդական երաժշտությունը շոյում էր ականջներս: Տարօրինակ մի զգացում արթնացրեց ինձ, ու աչքիս առաջից ցրվեցին բոլոր պատկերները: Տանը բոլորը դեռ քնած էին, չնայած արևի առաջին շողերը դուրս էին եկել: Արագ հագնվեցի, որ գնայի դպրոց, ուզում էի ընկերուհուս պատմել երազս, բայց մի պահ կանգնեցի մոռացել էի, որ այլևս դպրոց չեմ գնալու: Հավանաբար այն երաժշտությունը, որ շոյում էր ականջներս դպրոցի զանգն էր ուղղակի այլ ձևով էր հնչում:

Ամեն ինչ երազ է, անիրական երազ, որը մի վայրկյանում չքանում է: Կյանքը պայքար է ՝ մի ակնթարթ ավել ապրելու համար: Պետք է ամեն վայրկյան պայքարես, որ լավ հանձնես քննություններտ:

Քննություններ, որոնք չունեն ավարտ…..

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անուշ Պողոսյան
դեպի վեր