ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ЧТО ЕСТЬ ВАШ БОГ?"
15:02, 13.06.2018
11975 | 1
999 թ., Գարեգին Ա կաթողիկոսի մահվանից հետո, Գարեգին Ներսեսյանն սկսեց ակտիվորեն զբաղվել ընտրարշավով։ Իր ընտրվելու դիմաց այն ժամանակվա ՀՀ վարչապետ ամենակարող Վազգեն Սարգսյանին առաջարկել էր 20 միլիոն դոլար։ Իր պարտավորությունների բաժինը Սարգսյանն իրականացրեց կոշտությամբ և դաժանաբար. Հայաստանի թեմերի ղեկավարները ստիպված էին իրենց ձայնը տալ Գարեգին Ներսեսյանին։ Ընտրության ժամանակ` հոկտեմբերի 27-ին, Վազգեն Սարգսյանը սպանվեց, իսկ պատգամավորները պատանդ վերցվեցին։ Կարելի էր ենթադրել, որ նորընտիր կաթողիկոսն առաջին հերթին կուղևորվի Ազգային ժողով և որպես միջնորդ հանդես կգա ահաբեկիչների համար, սակայն հաղթանակի ցնծությունը ստվերել էր մարդկային կարեկցանքն ու Պատրիարքի պարտքն իր հոտի առաջ։ Հաղթանակը տոնել էին մինչև առավոտ` թաքուն ուրախանալով խոշոր վարկատուից այնքան անսպասելի ձերբազատման համար։ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո կարճ ժամանակով ՀՀ վարչապետ նշանակվեց նրա եղբայր Արմեն Սարգսյանը [մյուս եղբայր Արամը – ՃՊԱ], ով երեք մեքենաներով զինված մարդկանց հետ ժամանեց Էջմիածին` կաթողիկոսարան, պահանջելով մարել 20 միլիոն դոլարի «պարտքը» ։ Գարեգին Բ-ն խոստացավ վճարել մինչև վերջին ցենտը, սակայն ժամանակ խնդրեց։ Դրամական աղբյուրների տենդագին որոնումը հանգեցրեց մի հետաքրքիր տարբերակի. Մոսկվայում սկսվել էր Հայոց առաքելական եկեղեցու «Սուրբ խաչ» մայր տաճարի շինարարությունը։ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը կարողացել էր ապահովել մոսկովյան կառավարության մի շատ կարևոր որոշում։ 16 միլիոն դոլարի չափ գումարը (մոսկովյան կազմակերպությունների եկամտահարկը), որը պետք է փոխանցվեր Մոսկվայի քաղաքային բյուջե, կարող էր փոխանցվել հայկական տաճարի Դրամական աջակցության հիմնադրամին, որի ղեկավարն է Տիրան Կյուրեղյանը։ (Տաճարի և մշակութային-լուսավորչական կենտրոնի շինարարության ընդհանուր արժեքը գնահատված է 23 միլիոն դոլար) ։ Փողերը կարծես ձեռքին էին հոսում։ Իսկ շինարարությո՞ւնը։ Կարևորը «պարտքի» հետ կապված հրատապ խնդրի լուծումն է, իսկ տաճարի շինարարությունը…
Այս հատվածում առկա պնդումներն այնքան լուրջ են, որ պահանջում են լուրջ ուսումնասիրություն, ինպես նաև մեկնաբանություններ այս հարցերում ներգրավված կամ դրանց հետ առնչված մարդկանց` Գարեգին Բ-ի, Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանի և Արամ Սարգսյանի կողմից։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ազգի կամքն է
00:21, 06.07.2018
4801 | 0
15:02, 13.06.2018
11976 | 1
21:10, 11.06.2018
8063 | 1
15:55, 05.06.2018
6496 | 1
13:34, 05.06.2018
6335 | 5
դեպի վեր