ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ ԴԱՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
13:23, 27.06.2018
2451 | 0
Մենք` Գեղարքունյաց թեմի եկեղեցականներս, Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վրդ. Դավթյանի գլխավորությամբ, չենք կարող անտարբեր մնալ վերջին շրջանին Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր անդաստանում տեղի ունեցող իրադարձությունների և ազգային-եկեղեցական մեր կյանքը խաթարող դեպքերի առնչությամբ:
Մեր հոտի զավակները վրդովված են ձևավորված շարժման շարունակվող անհեթեթ և Մեր Սուրբ Եկեղեցու կարգաց ու կանոնաց հակառակ պահանջների առաջադրումից:
Այս շարժման սանձարձակությունն այլևս անցել է թույլատրելի բոլոր սահմանները, և վերջիններս պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել համայն հայության հոգևոր կենտրոնում, ինչը մեզ համար նկատվում է ոտնձգության փորձ մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ:
Ուստի, մենք մեր հոտի հավատավոր անդամների հետ միանում ենք հունիս 30-ին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կազմակերպվող ուխտագնացությանը` մեր ջանքերը բերելու այդ սրբապղծության կանխմանը` ի զորակցություն և աջակցություն Ազգիս Վեհափառ Հայրապետի:
Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5796 | 0
15:58, 07.07.2018
4654 | 0
դեպի վեր