ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Եկեղեցու «բարեփոխիչների» քաղաքական խաղերը
17:05, 28.06.2018
3143 | 0

Այն, որ եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնությունը ինքնաբուխ է, որևէ արտաքին ազդեցության տակ չի և ոչ մեկի կողմից չի հովանավորվում, ասվում է նախաձեռնության ամեն հավաքի ժամանակ: Այն, որ նախաձեռնության անդամները մաքուր, պարզ հավատքի տեր քրիստոնյաներ են, որոնք պարզապես ցավում են իրենց կյանքում տեղի ունեցող ամեն ինչի համար և դրանում մեղադրում են Ամենայն հայոց կաթողիկոսին և այլ ճանապարհ չունեն, քան Երևանի փողոցներում իրեն մերժելը, դա էլ է հայտարարվում նրանց հավաքներում:

Թերևս դա հնարավոր է ըմբռնել որոշակի իրավունքների կոնտեքստում: Բայց արի ու տես, որ այս ամենի մեջ կան նաև տարօրինակ կողմեր: Օրինակ` իրեն քրիստոնյա համարողն ինչպե՞ս կարող է ակնհայտ հրճվանքով վիրավորանքներ հնչեցնել, մեղադրել և այնուհետև ծափահարել իր ասածին: Իրեն եկեղեցու անդամ հռչակող մեկը ինչպե՞ս կարող է ականջալուր չլինել եկեղեցու տարբեր մարմինների կողմից տրվող բացատրություններին, չընդունել սեփական առաջնորդների դիտողությունները: Այսինքն` ակնհայտ է, որ Քրիստոս էլ իջնի, չպիտի հավատան:

Ամենից տարօրինակն այն է, որ Asekose.am-ի հավաստի տեղեկություններով Հայ եկեղեցու ռեֆորմներով «մտահոգ» նախաձեռնության քրիստոնյա անդամները դիմել են Էջմիածին քաղաքում տեղի ունեցած վերջին ցույցերի կազմակերպիչ-ակտիվիստներին, որպեսզի վերջիններս միանան իրենց ծրագրի իրագործմանը: Դատելով այս քայլից` չենք բացառում, որ նմանօրինակ այլ դիմումներ էլ կատարված լինեն տարբեր կառույցների և ուժերի: Հետաքրքիր է, թե ո՛րն է առաջարկած գինը:
Սա կարծես այնքան էլ չի վկայում նախաձեռնության ազնիվ մղումների մասին:

Գուցե նախաձեռնության շարքերում հայտնված իսկապես միամիտ հավատացյալներն անդրադառնան, թե ում են աջակցում, և հարցեր ուղղեն հարթակում կանգնած աշխարհականներին ու հոգևորականներին իրական շարժառիթների, ստվերային հովանավորների և որդեգրած քաղաքականության մասին:

Հ.Գ. Իսկ նախաձեռնության համար ՓՌ մասնագետի փնտրտուքի և նրան առաջարկվող գումարների մասին թերևս հաջորդիվ:


Հեղինակ՝

Արսեն Մաթևոսյան

Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5804 | 0
15:58, 07.07.2018
4662 | 0
դեպի վեր