ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Շատ է հիմար մտքեր դուրս տվել, բայց հետ կանգնել չի կարող
02:45, 12.08.2018
5228 | 0

Ու ընդհանրապես մի փոքրիկ գաղտնիք բացեմ՝ ձեզ այդ նախկին հոգևորականը իր ընկերների շրջանում օրեր առաջ խոստովանել է, որ այս ցույցերի ընթացքում շատ է հիմար մտքեր դուրս տվել, բայց հետ կանգնել չի կարող: Եթե իմ տեղեկությունը սխալ է, թող հերքեն, բայց ես երբեք չեմ սխալվում, որովհետև Կիկոսի պատմությունը հորինածները մինչև այսօր գոռում են վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ, վա՜յ: Իսկ ո՞ւր է Կիկոսը, հարցնում է հանրությունը, Յազիչյանը կիմանա, նա պատմաբան է, ազգային արխիվներ, երևի, շուտ-շուտ է մտնում:
Իբրև վերջաբան՝ այս կիկոսասերներին պետք է հորդորեմ՝ Նիկոլի անունը քիչ տալ, մեր վարչապետի վրա քիչ չեն երկրում ծառացած խնդիրները, իսկ դուք դրանք ավելացնում եք ու առանց ամաչելու հայտարարում, թե եկեղեցին հակահեղափոխություն է անում: Ախր դուք ձեր դեռահասի մենթալիտետով ո՞նց եք հասկանալու, որ դուք ինքներդ դեմ գնացիք Նիկոլ Փաշինյանի ցույցեր չանելու կոչին: Ախր դուք ձեր «թրաշեմ բիդի» լեկսիկոնով ի՞նչ եք հասկանում, որ այս հանրությունը երբեք թույլ չի տալու իր արժեքների ոտնահարելը: Ախր ձեր միջի ուհիներին ինչպե՞ս բացատրենք, որ Նիկոլի հավաքած թիմի պատճառով գնում ենք գեյերի բիսետկա, հետ գալուց էլ ընկնում աղանդների որջը: Ախր, ոնց ասենք, որ մեր երկրում արժեք են սահմանը պահող գյուղացին, այլ ոչ թե 10 գեյերը: Ախր դուք ո՞վ եք, որ մեր հնադարյա սրբավայրը դարձրել եք քրչի բազար, ու քաղաքականությունը խառնել հոգևորի հետ:

Ո՞վ է այս երալաշի հեղինակը, ով է բուծում այս բույսերին ու խլում մեր թթվածինը, ինչո՞ւ են լավ տղու կերպարի տակ հանդես գալիս այս թթվի քարերը: Արդյոք պետք է Հայաստանում Սորոս գա, որ մեր աչքերը բացի, մի՞թե մենք չենք տեսնում ինչ է կատարվում, որ ոմանք փորձում են տապալել այս իշխանություններին ու իրենք են միկրոֆոնով մատնանշել ուրիշներին: Սա արդար չէ, իմ թանկագին հայեր:
Հ.Գ.- Ճռիկին կփոխանցեք, որ նկարներ նայելուց չընկնի ցայտնոտի մեջ, ու իրեն դետեկտիվ գրող պատկերացնի, մենք իր համար Տիրուհու ստրուկները չենք, ամեն բան տեսնում ենք ու գիտենք: Մեծ տղա է, մինչև հիմա իր պատմած հեքիաթներին է հավատում:

Կարեն Շահվերդյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5151 | 0
դեպի վեր