ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ բովանդակալից սցենարի և երեխաների փայլուն խաղի շնորհիվ
12:56, 20.10.2018
2053 | 0
Հերթական անգամ Չարենցավանի քաղաքային գրադարանը բազմամարդ էր՝ աշակերտներ, ծնողներ, հյուրեր և նույնիսկ բարձրաստիճան պալատականներ հայոց արքունիքից, որոնք ուղեկցում էին արքային և թագուհուն։
Հանդիսականները շունչները պահած հետևում էին զարգացող իրադարձություններին․ արքունիքում խառնաշփոթ է, արքան գերության մեջ է․․․, պետք է փրկել արքային։ Եվ ահա այստեղ է, որ օգնության է գալիս մի պատանի, ով իր բարության, հնարագիտության և հայկական լեռնաշխարհի ամենահայտնի հացի՝ լավաշի շնորհիվ կարողանում է օգնել արքային։
Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ բովանդակալից սցենարի և երեխաների փայլուն խաղի շնորհիվ ։


Չարենցավանի քաղաքային գրադարան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4959 | 0
դեպի վեր