ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Լոռու մարզը նույնպես մասնակցեց ՙԷքսպո Ռուսաստան-Հայաստան 2018՚ 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
16:24, 21.10.2018
3816 | 0















Հոկտեմբերի 17-ից 19-ը Երեւանում անցկացվում է ՙԷքսպո Ռուսաստան-Հայաստան 2018՚ 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը: Ծրագրին ցուցադրված էին ավելի քան 100 տաղավար Ռուսաստանի Դաշնությունից և ՀՀ-ից։ Ինչպես բոլոր մարզերից և մնացած քաղաքներից այնպես էլ իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Լուսնյակ ՀԿ-ն՝ ներկայացնելով Լոռու մարզը, շեշտը դնելով գյուղատնտեսության ոլորտին։
Լուսնյակ ՀԿ-ն ներկայացնում էր մարզի ապրանքանիշները և արտադրությունը։
Լոռու մարզի տաղավարը ներկայացնում էր գյուղմթերքներից մեղր, բրիկետներ, ցորեն, ոլոռ, ոսպ, դդում, որոնք արտադրվում են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում։
Լուսնյակ ՀԿ-ի տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը ծանոթացավ մնացած մարզերում ցուցադրվող ապրանքների արտադրության հետ և հետագա որոշումներ կայացրին համագործակցելու նպատակով։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Մելքոնյան
դեպի վեր