Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.13, EUR 553.48, RUB 7.32, GBP 617.04
+9 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
''De zelfverdediging van de noordelijke regio van Artsakh, Getashen''. Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գրքի շնորհանդես Նիդերլանդներում
18:59, 15.11.2018

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գրքի շնորհանդես Նիդերլանդներում


Ալմելոյում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին վերաբերող գրքի և նրա երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը։ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը Ալմելոյի եկեղեցու շուրջ համագործակցող կազմակերպությունների անդամներին, դպրոցի աշակերտներին ու հայ հասարակայնությանը ներկայացրել է «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը և Կրպեյանի երգերի ձայնասկավառակը։ Այս հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը:
Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հաջորդ միջոցառումը` նվիրված ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, տեղի կունենա նոյեմբերի 18-ին Դորդրեխտ քաղաքում:
Նախատեսվում է գրքի ու ձայնասկավառակի շնորհանդես անցկացնել նաև Նիդերլանդների այլ հայաշատ քաղաքներում:

Gastspreker: Irina Barseghyan, de weduwe van volksheld Tatoul Krpeyan. Irina Barseghyan presenteert haar boek ''De zelfverdediging van de noordelijke regio van Artsakh, Getashen''

Tijdens de bijeenkomst wordt de cd ''Tatul Krpeyan volksheld van Armenië'' gepresenteerd, met nieuwe liederen van Krpeyan.

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր