ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաները մասնակցել են «Մեղեդի-2018» երգի հանրապետական մրցույթ-փառատոնին
22:49, 21.11.2018
3349 | 0

«Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաները մասնակցել են «Մեղեդի-2018» երգի հանրապետական մրցույթ-փառատոնին` դառնալով 1-ին և 2-րդ կարգի դափնեկիրներ:
Մարիամ Արզումանյանը և Ռայիսա Մաթևոսյանը արժանացել են 1-ին կարգի դափնեկրի կոչմանը, իսկ Արևիկ Հովհաննիսյանը՝ 2-րդ կարգի: Երեքն էլ Անուշ Վարդանյանի սաներն են, նրանց նվագակցել է դաշնակահարուհի Գոհար Նազարյանը: Ռայիսա Մաթևոսյանը հրավեր է ստացել մասնակցելու նաև փառատոնի գալահամերգին:
Շնորհավորում ենք երաժշտական դպրոցի տնօրինությանը, մանկավարժական կոլեկտիվին, հաղթանակը վաստակած աշակերտներին և իհարկե նրանց ընտանիքներին:

Sisian-info

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր