«Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաները մասնակցել են «Մեղեդի-2018» երգի հանրապետական մրցույթ-փառատոնին` դառնալով 1-ին և 2-րդ կարգի դափնեկիրներ:
Մարիամ Արզումանյանը և Ռայիսա Մաթևոսյանը արժանացել են 1-ին կարգի դափնեկրի կոչմանը, իսկ Արևիկ Հովհաննիսյանը՝ 2-րդ կարգի: Երեքն էլ Անուշ Վարդանյանի սաներն են, նրանց նվագակցել է դաշնակահարուհի Գոհար Նազարյանը: Ռայիսա Մաթևոսյանը հրավեր է ստացել մասնակցելու նաև փառատոնի գալահամերգին:
Շնորհավորում ենք երաժշտական դպրոցի տնօրինությանը, մանկավարժական կոլեկտիվին, հաղթանակը վաստակած աշակերտներին և իհարկե նրանց ընտանիքներին:
Sisian-info