ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
Մեքենաների առքուվաճառքով զբաղվողները կառավարության մոտ բողոքում են տուգանքներից
14:41, 13.12.2018
1671 | 0

Մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 13-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են լուծել մեկ տարվա ընթացքում մեկից ավելի մեքենա ներմուծելու հետ կապված տուգանքների խնդիրը:

«Մենք ուզում ենք, Վրաստանի նման, մեքենան բերենք մեր անունով՝ տասը հատ կլիի, հինգ, թե քսան: Ես չգնամ ուրիշի անունով փաստաթուղթ բերեմ, որ հարկ չմուծեմ: Ֆիքսված գումար ձևակերպեք ամեն մեքենայի համար, մենք բերենք՝ մուծենք: Ոչ մի խնդիր չունենք», -ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ցուցարարների հետ հանդիպման եկած ՊԵԿ ներկայացուցիչն ասաց՝ հարցը քննարկման ենթակա է, և առաջարկեց պահանջը ձևակերպել ու փոխանցել իրենց, որպեսզի կառավարությունում քննարկեն:

Digital News

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4960 | 0
դեպի վեր