ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Եվրոպական կինոակադեմիայի անդամ է դարձել
16:50, 09.05.2024
194 | 0
«Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակ Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ:

Այս մասին ռեժիսորը հայտնել է «Ֆեյսբուք» -ի իր անձնական էջում արված գրառմամբ: «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն է։

Որպես կինոռեժիսոր իմ գլխավոր միտումն է եղել պատմել իմ հայրենիքի մասին, ներկայացնել Արցախն ու Հայաստանը և օգնել հայկական կինոյի առաջխաղացմանն ամբողջ աշխարհում», -նշել է նա:

Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատում է մի շարք կինոնախագծերի վրա, որոնցով նպատակ ունի հարթել իր հետագա ուղին դեպի ավելի մեծ ձեռքբերումներ, քանի որ շատ ավելին է պետք անել աշխարհում էական փոփոխությունների հասնելու համար։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Կարապետյան
15:27, 03.05.2024
262 | 0
դեպի վեր