ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Չինական Մեծ պատը
20:02, 22.02.2019
6806 | 0
Չինական մեծ պատը՝ երկրի վրա ամենաերկար կառույցն է և աշխարհի խոշորագույն պարիսպը:
Չինական պատը կոչվում է Wanli Chanchen, որը սովորաբար թարգմանվում է «պատի երկարությունը տասը հազար լի» (1 լի-մետրով երկարությունը` 500մ):
Սակայն, «Wanli» նշանակում է ոչ միայն «տասը հազար», այլ նաև «շատ», այսինքն անունը կարող է թարգմանվել, որպես «շատ երկար պատ»:
Ազդանշանային աշտարակները սովորաբար կառուցվել են պատից առանձին, սարահարթերիի և ճանապարհների թեքումների վրա: Աշտարակների միջև հեռավորությունը- 2.5-5 կմ: Վտանգի դեպքում նրանցից տագնապի ազդանշան էին տալիս. Առավոտները-ծխով, գիշերները-կրակով: Մին դինաստիայի ժամանակաշրջանում թշնամու հայտվելու դեպքում կրակում էին թնդանոթներով. Մինչև 100 մարդ-մեկ, մինչև 500 մարդ- երկու, ավելի քան 1000 - երեք կրակոցներով:
Աշտարակների ընդանուր քանակը-25000: Նրանց միջև հեռավորությունը 30 մետրից մինչև կիլոմետր: Աշտարակներն ունեն 2-3 հարկ: Առաջինը նախատեսված է զենքի, սննդի և հանգստի համար: Երկրորդ հարկը դիտարկման հարթակի դեր է տարել: Խոշոր աշտարակներն կարող էին ընդգրկել մինչև 100 զինվոր, փոքրերը կարող էին տեղավորել 10 մարդ:
Պատի հաստությունը տատանվում է: Ամենալայնը 9, 1 մ: Դարպասների մոտ Shanhaiguan պատն ունի 7մ լայնություն, իսկ Badalin-ը 5, 7մ (այնտեղ կարող է տեղավորվել 10 մարդ կամ 5 հեծյալ): Պատի ամենանեղ մասը` երկնային կամուրջը ընդամենը 40 սմ է:
Սկզբում պատը կառուցվել է առանձին, այլ ոչ թե փոխկապակցված: Միմյանց հաջորդող դինաստիաներին ինչ-որ բաներ միացրել են, ինչ-որ բաներ էլ՝ վերակառուցել: Պատն անցնում 15 մարզերով, ինքնավար մարզերով և համայնքներով:
Լավագույն պահպանված մասը, դա Մին դինաստիայի ժամանակաշրջանի (1368-1644թ.): Այս ընթացքում, ամբողջ կառույցի երկարությունն էր 8851 կմ: Պատի ամենահին մասը (30.5 կմ) - Հանեն մարզում: Նրանք կառուցվել են VII դարում, Չու դինաստիայի կառավարման ժամանակ:
Առաջին փուլերում օգտագործել են այդ պահին առկա նյութերը. Հարդքոր հողին խառնել են բույսեր: Լեռնային շրջաններում` քարերով: Ավելի ուշ` աղյուսներով: Այնտեղ օգտագործվել էին մոտ 180 միլիոն խորանարդ մետր հող և 60 մլն խորանարդ մետր աղյուս:
Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ամալյա Գաբոյան
20:44, 14.05.2020
4524 | 0
13:32, 22.11.2019
5163 | 0
21:50, 12.11.2019
4359 | 0
17:36, 29.10.2019
4876 | 0
դեպի վեր