ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Միջոցառում նվիրված հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին
16:51, 13.04.2013
11202 | 0

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ավագ դպրոցը մի առանձին հպարտությամբ ու ոգևորությամբ է նշում Հայոց բանակի օրը: Դպրոցում բարձր է դրված մատաղ սերնդի հայրենասիրության դաստիարակությունը:

2013թ.-ի հունվարի 27-ին Սիսիան քաղաքի ավագ դպրոցում նշվեց Հայաստանի Հանրապետության Ազգային բանակի 21-րդ տարեդարձը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներս բերմամբ և ՀՀ պետական օրհներգի հնչեցմամբ: Աշակերտները հպարտությամբ ներկայացրին բանակի ստեղծման պատմությունը, հանդես եկան հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով: Ներկայացվեց Հայոց բանակի անցած ուղին, արժևորվեց նրա դերն ու նշանակությունը: Իրենց ելույթներում աշակերտները նշեցին, որ Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը և ապագայի վստահությունը: Միջոցառմանը ներկա սպաները, զինվորները, ազատամարտիկները և հյուրերը նորից վերապրեցին պատերազմի դառնությունը և հաղթանակի բերկրանքը: Միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ սեր արթնացնել հայրենիքի և Հայոց բանակի նկատմամբ, բարձրացնել ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀՀ ԿԳՆ "Սիսիանի ավագ դպրոց" ՊՈԱԿ
դեպի վեր