Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.56, EUR 542.00, RUB 7.56, GBP 626.56
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Բուռը միջոցառումներով լի առօրյա. Աբովյան մշակութային միություն
01:06, 21.03.2019

Մարտ ամիսը բուռն ու հարուստ միջոցառումներով լի է Հաագայի «Աբովյան» մշակութային միության համար: Կանանց օրվան նվիրված միջոցառումներից հետո` մարտի 10-ից տասնյոթը էլի հետաքրքիր հանդիպումներ են կազմակերպվել, որի մասին ներկայացնում ենք ստորև: Այս ամենին զուգահեռ միությունում ընթանում են շենքի վերանորոգման աշխատանքներ:

Internationale Vrouwendag bij de Vereniging Abovian in Den Haag
Կանանց միջազգային օրվա միջոցառում Հաագայի Աբովյան միությունում

Աբովյանցիների հյուրերը


2019 թ Մարտի 10-ին աբովյանցիները հյուրընկալել էին Լոս Անջելեսից ժամանած Ֆերահյան ավագ դպրոցի ուսանող մեր հայրենակիցները: Նրանք Հաագա էին ժամանել ՄԱԿ-ի միջազգային նորաձևության միջազգային HagaMUN համաժողովին մասնակցելու համար: Հանդիպումը ջերմ ու անմիջական էր:
10 March 2019
Meeting at Abovian Centre with the Ferrahian High School students from Los Angeles. They were in The Hague for International Model United Nations HagaMUN conference.

Վերանորոգման աշխատանքներ «Աբովյան» միության կենտրոնում

Մարտի 16-ից էլ Աբովյան մշակութային միության շենքում Oranje Fonds հիմնադրամի «NL DOET» ծրագրի շրջանակում վերսկսվել են վերանորոգման աշխատանքներ: Նորոգման աշխատանքներին մասնակցում են միության անդամները: Միության կայք էջում մի շարք անդամների շնորհակալություն է հայտնվել:
Dank – Thanks – Շնորհակալություն
Hamlet Arzmanians Arman Melikian- (Arman Cristin) Vahe Petrosjan Vigen Nazarian Avo Kirakosian Hayko Yildiz (Cano Cano) Valerik Petrosyan

16-03-2019
Opknappen van het clubgebouw van de Vereniging Abovian.
Refurbishing Abovian Centre.


Նահանգային (մարզային) ընտրություններին ընդառաջ



Մարտի 17-ին Հոլանդահայ Աբովյան մշակութային կենտրոնի հյուրն էր Հարավային Հոլանդիայի Նահանգային (մարզային) խորհրդի թեկնածու Արմինե Ստեփանյանը: Նա պարզաբանել, տեղեկություն է տվել Նահանգային խորհուրդների մասին, պարզաբանումներ արել 2019 թ. մարտի 20-ին Նահանգային խորհրդարանների ընտրությունների հարցերի շուրջ։ Ինչո՞ւ մասնակցել Նահանգային խորհուրդների ընտրություններին։ Որո՞նք են Նահանգային խորհուրդների պարտականությունները: Այս ընտրությունների նշանակությունը հոլանդական Սենատի կազմավորման համար։ Ահա տրվեցին այս հարցերի պատասխանը
17-03-2019 Arminé Stepanyan, kandidaat voor Provinciale Staten van Zuid Holland bij de Vereniging Abovian. Armine Stepanyan, Candidate for Provincial Council of South Holland at Abovian Centre.


Աբովյան մշակութային միության առաջիկա միջոցառումները.

7 ապրիլի 2019, ժամը 15-ին – Մայրության և գեղեցկության տոն։
Միջոցառման մանրամասները կծանուցվեն առանձին հայտարարությամբ։
Վայրը` Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ։

Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
23 ապրիլի 2019, ժամը 12-ին – Հանրահավաք-ցույց Հաագայի Plein հրապարակում
23 ապրիլի 2019, երեկոյան – Ջահերով երթ
24 ապրիլի 2019, ժամը 12-ին – Ոգեկոչում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում։
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր