ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մաստրիխտում նշել են Սուրբ Սերվատիուսի մահվան տարելիցը
20:07, 21.05.2019
1527 | 0

Մաստրիխտում ամեն տարի, մահվան տարեդարձին հիշում են նրան` հայազգի Սուրբ Սերվատիուսին, 4-րդ դարի հայ հոգևորականին, որը քրիստոնեություն է տարածել Նիդերլանդների ու Բելգիայի շատ բնակավայրերում:



Դրան հաջորդող կիրակին արդեն մարդաշատ է լինում նրա անունը կրող եկեղեցում ու քաղաքի փողոցներում` սկսվում է նրա պատվին բազմամարդ քայլարշավ, որին մասնակցում են նահանգային և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, հարևան և քույր եկեղեցիների առաջնորդներ ու բազմահազար հավատացյալներ: Հենց երթի վայրից մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում ԱՆԻ հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայ առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Լևոն Սարկիսը փոխանցեց, որ միջոցառումը ամեն տարի է նշվում, պարզապես յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ընդգծված հանդիսավորությամբ է անցնում, որին մասնակցում են հարյուր հազարավոր ուխտավորներ: Վերջին` մասշտաբային այսպիսի միջոցառումը տեղի է ունեցել անցյալ տարի, մեծ շուքով նշվել է ամենամյա «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունը, որին իր մասնակցությունն է բերել Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ հոգեշնորհ Տեր Սերովբե արքեպիսկոպոս Իսախանյանը, Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբի մասնակցությամբ:
Այս տարի ևս բազմահազար մարդ է մասնակցել միջոցառմանը: Կազմակերպչական մեծ ծավալի աշխատանք են կատարել Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու սպասավորներն ու հավատացյալ ժողովուրդը: Մի քանի տարի առաջ, հայ համայնքի անդամները, Սուրբ Սերվատիուսի անունը կրող եկեղեցու բակում` ՀՀ դեսպանի, քաղաքային ու նահանգային իշխանությունների ղեկավար կազմի մասնակցությամբ, ի հիշատակ քրիստոնեությունը վաղ ժամանակներում Նիդերլանդներում, Բելգիայում և Եվրոպայի այլ երկրներում տարածած իրենց հայրենակցի` խաչքար են տեղադրել:







«Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողության անցյալ տարվա լուսաբանման հղումները

https://niderlandakan.livejournal.com/267020.html
https://niderlandakan.livejournal.com/280559.html

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
308 | 0
00:09, 09.03.2024
866 | 0
դեպի վեր