ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«ՇԱՄՇԱԴԻՆՅԱՆ» ԽՈԶԱՊՈՒԽՏԸ ՇՈՒՏՈՎ ԿԳՐԱՎԻ ՏԵՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
13:49, 05.06.2019
4514 | 0






Տավուշի մարզի Նավուր համայնքում հիմնադրվել է մսի վերամշակման արտադրամաս։ Գործարար Նորայր Հարությունյանը «ՏԱՎՈՒՇ ՆՅՈՒԶ» -ին տեղեկացրեց, որ «ՇԱՄՇԱԴԻՆ էԿՈ ՄԻԹ» արտադրական կոոպերատիվը մի քանի օրից կբացի իր դռները: Ընկերությունը պլանավորում է տեղական շուկա ներկայացնել խոզապուխտ՝ պատրաստված շամշադինյան ավանդույթներով։ Տեղաբնակները այն անվանում են «բիչինա» ։ Խոզապուխտի արտադրման նախնական ծավալը կկզամի 250-300 կգ։

Ընկերությունում աշխատանքի են ընդունվել տեղի զբաղվածության կենտրոնում հաշվառված բնակիչները։ Խոզապուխտի արտադրման համար նախատեսված միսը վերամշակվելու է տեղում, համապատասխան սարքավորումներն արդեն տեղադրված են։ Նորայր Հարությունյանը նշեց, որ այժմ մտածում է նաև անասունների համար տեղում կեր արտադրելու մասին։

«Մենք ամեն ինչ անում ենք էկոլոգիապես մաքուր արտադրանք ունենալու համար։ Բնականաբար արտադրական ծավալներով մենք չենք կարող մրցել այլ ընկերությունների հետ, բայց որակով միքուցե անգամ գերազանցենք։ Մենք կունենանք քանակով քիչ, բայց որակապես բարձր և մրցունակ արտադրանք» , — նշեց գործարարը։

«ՏԱՎՈՒՇ ՆՅՈՒԶ» 2019
Հղումը՝ http://tavushnews.am/%D5%B7%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D5%A6%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%AD%D5%BF%D5%A8-%D5%B7%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A3%D6%80-2/

Հեղինակ` Tavush News
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Tavush News
դեպի վեր