ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին, իսկ ոստիկանությունը դանակահարողին ազատ է արձակել
11:06, 26.06.2019
1751 | 0

Հունիսի 25-ին, օրը ցերեկով, Երևանի կենտրոնում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին, իսկ ոստիկանությունը դանակահարողին ազատ է արձակել և չի կալանավորել:
Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները փաստաբանի հետ այցելել են ոստիկանություն և պարզել, որ Արմեն Ամիրջանյանին դանակահարության մեջ կասկածվող անձը ստորագրությամբ բաց է թողնվել:

Հունիսի 26-ին, ժամը 13: 00-ին Ռեֆորմիստների կուսակցության կենտրոնական գրասենյակում (Բաղրամյան 59, 3-րդ հարկ), տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում ռեֆորմիստները կպատմեն դեպքի մանրամասները և կհայտարարեն դեպքի առթիվ իրենց կողմից նախաձեռնվող գործողությունների մասին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր