Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+30 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վերջին մեկ տարում գործազուրկ դարձած մարդիկ գրանցվել ե՞ն որպես գործազուրկ. Կարեն Վարդանյան
16:33, 14.08.2019

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաշինյանը գրում է, թե 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Չգիտեմ, թե որտեղից են ստացվել այս թվերը, բայց նույնիսկ եթե դա այդպես է, դա չի նշանակում իրական գործազուրկների քանակի նվազում: Այստեղ խոսքը միայն գրանցվածների մասին է, իսկ թեկուզ հենց վերջին մեկ տարում գործազուրկ դարձած մարդիկ գրանցվել ե՞ն որպես գործազուրկ: Կարծում եմ՝ ոչ:
Համենայն դեպս, իրական պատկերը ակնհայտորեն տարբերվում է գրանցված ցուցանիշներից և դեռ հարց է՝ գործազուրկների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել»:

Մամուլի խոսնակ` ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր