Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նայեցի Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը Ամուլսարի վերաբերյալ: Ինձ ավելի հետաքրքրեցին տակը գրվող մեկնաբանությունները և ուսումնասիրեցի: Պարզվում է՝ կա մարդկանց մի խումբ կամ զանգված, որոնք տարիներ շարունակ դեմ են եղել Ամուլսարի հանքի շահագործմանը, սակայն իրենց կուռքի ուղիղ եթերից հետո միանգամից դարձան կողմ: Եզրակացությունս՝ Իշխանությունն ի վերջո կփոխվի, ու անկախ նրանից, թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունները՝ կա ու կլինի հասարակության մի հատված, զանգված, որը ապրել է, ապրում է ու միշտ ապրելու է վատ, շատ վատ, որովհետև այդ հատվածը կամ զանգվածը ի վերուստ արարված է վատ ապրելու համար, դա է նրանց առաքելությունը այս կյանքում, նրանց համար աշխարհը միշտ կլինի «ցուրդ ու խաբուսիգ»: Այդպես է որոշել Նախախնամությունը»: |