ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ձեզ և ձեր մտերիմներին մի՜ դարձրեք կեղծիքի, ապատեղեկատվության և ատելության քարոզի թիրախ
00:12, 25.08.2019
2715 | 0

Ամեն օր ես ֆեյսբուքում հանդիպում եմ մարդկանց հայհոյող, սպառնացող և վիրավորող ֆեյք պրոֆիլների և պարզում, որ նրանց հետ ունեմ մոտ 40-ից 80 ընդհանուր ընկերներ: Սա նշանակում է, որ պետք է լինենք ավելի զգույշ և ընկերության հայտ չընդունեք ամեն մեկից: Այդ մարդիկ կարող է վաղն էլ ձեզ հայհոյեն ու վիրավորեն, կամ քաշեն ձեր անձնական լուսանկարներն ու տվյալները և օգտագործեն ինչ-որ վատ նպատակով:

Եղեք ավելի զգոն և ավելի լուրջ վերաբերվեք ձեր համացանցային գործողություններին: Ստուգեք ձեր ընկերների ցանկը և հեռացրեք կասկածելի էջերն ու ֆեյքերին:
Ֆեյսբուքում լայն տարածում են ստանում նաև կեղծ «լրատվակայքերը» որոնք սենսացիոն վերնագրերով գերում են մարդկանց և հավաքում դիտումներ ու հավանումներ, իսկ չարագործներին պետք եկած պահին՝ ատելության քարոզ են տարածում որոշ մարդկանց, կամ երևույթների նկատմամբ, կամ վարկաբեկում են Բանակը, Արցախը, սերմանում թշնամանք....:
Պահպանե՜ք ձեր և ձեր մտերիմների անձնական կյանքը, պաշտպանե՜ք ձեր անձնական կյանքի տեղեկությունները, ձեր համացանցային միջավայրը, ձեզ և ձեր մտերիմներին մի՜ դարձրեք ստի, կեղծիքի, ապատեղեկատվության և ատելության քարոզի թիրախ:
Մի՜ կիսեք, մի՜ մեկնաբանեք անհայտ ծագման «լրատվակայքերի» նյութերը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր