Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.44, EUR 525.85, RUB 7.42, GBP 598.27
+19 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Տիգրան Բալայանը շնորհավորել է նիդերլանդահայերին անկախության օրվա կապակցությամբ
00:31, 26.09.2019

Saturday, 21 September 2019

Տիգրան Բալայանը շնորհավորել է նիդերլանդահայերին անկախության օրվա կապակցությամբ



Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր բոլոր հայրենակիցներին, մասնավորապես նիդերլանդահայերին դեսպանության ֆեյսբուքյան էջով կարճ ուղերձ է հղել` շնորհավորելով Անկախության օրվա առթիվ: Նա շնորհակալություն է հայտնել ջերմ ու սերտ համագործակցության համար: Դեսպանն իր ուղերձը այսպես է եզրափակում. «Նիդերլանդներ ժամանելուց ի վեր գրեթե 10 ամիսների ընթացքում մշտապես զգացել եմ այդ աջակցությունն ու նվիրումը և համոզված եմ համատեղ ջանքերով կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել ինչպես երկկողմ հարաբերությունները այնպես էլ նպաստել մեր երկրի զարգացմանը, ապահովել ներդրումներ, նպաստել աշխատատեղերի ավելացմանը: Այս ուղերձով խոր հարգանք ունենալով ձեր կատարած աշխատանքի ու ներգրավածության հանդեպ կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ»:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր