Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.02, EUR 529.50, RUB 7.52, GBP 628.98
+3 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Եգիպտական հսկայական Benban արևային կայանի շինարարությունը մոտենում է ավարտին
22:34, 09.11.2019

Եգիպտոսը կատարյալ երկիր է արևային էներգետիկայի զարգացման տեսանկյունից, սակայն այդ հնարավորությունը մինչ այսօր մնում էր չօգտագործված։ Իրավիճակը կփոխվի արդեն իսկ մոտակա ժամանակներս հսկայական՝ 37 կմ2 մակերեսով Benban արևային կայանի բացումով, որը տեղակայվելու է Կահիրեից 630 կմ հեռավորությամբ անապատային տարածքում։ Ինչպես տեղեկացնում է IEEE Science-ը, ընդհանուր առմամբ այստեղ կտեղադրվեն 7, 2 մլն ինդիվիդուալ վահանակներ 1, 8 գվտ միասնական նոմինալ հզորությամբ։

Նախագծի վրա աշխատում են անապատի հեռավոր հատվածում արևային վահանակներ, ենթակայաններ, տրանսֆորմատորներ, կառավարման կայան տեղադրող մոտ 30 շինարարական ընկերություն, որոնք նաև ճանապարհներ, ջրմուղ և մալուխներ են անցկացրել։ Ներկայում աշխատանքները ավարտված են 80%-ով, էլեկտրակայանի բացումը ծրագրված է տարվա վերջին։

Չնայած այն փաստին, որ այս տարածաշրջանում ջերմաստիճանը բարձրանում է ավելի քան 38 C աստիճան, հիմնականում կայանի շինարարությունը անց էր կացվում առանց խնդիրների, իսկ նրա էլեկտրոնիկան, ինչպես ցույց են տալիս արդեն կառուցված հատվածների փորձարկումները, հաջողությամբ դիմադրում է բարձր ջերմաստիճանին (միայն մեկ ինվենտոր է շարքից դուրս եկել փորձարկման ամբողջ ընթացքում) ։ Ապագայում կայանում կարող են հայտնվել էներգիայի պահպանման համակարգեր, որոնք կհարթեն գեներացիայի օրական տատանումները և կավելացնեն պարկի աշխատանքային արդյունավետությունը։

Ուշագրավ է, որ ընդհամենը մի քանի տարի առաջ Եգիպտոսի էլեկտրաէներգիայի միայն 9 %-ն էին ստանում վերականգնվող աղբյուրներից, հիմնականում Նեղոսի հիդրոէլեկտրակայաններից։ Սակայն էներգիայի պակասորդը և Փարիզյան համաձայնագրի պարտավորությունները ստիպել են կառավարությանը վերականգնվող Էներգետիկ աղբյուրների զարգացմանը միտված միջոցներ ձեռք առնել։


Ըստ նախագծի, 2020 թվականին մոտ մաքուր էներգետիկան պիտի կազմի Եգիպտոսի էներգոբալանսի 20%-ը, իսկ 2023 թվականին՝ մոտ 42%։ Միջազգային էներգետիկայի գործակալության փորձագետները համոզված են, որ վերականգնվող Էներգետիկ աղբյուրների պաշարը երկրում ավելի բարձր է։ Նրանց հաշվարկներով արդեն 2030 թվականին մոտ Եգիպտոսը վերականգնվող աղբյուրներից կարող է ստանալ ամբողջ էլեկտրաէներգիայի կեսը։

Benban-ի արևային պարկը, որի ընդհանուր արժեքը կազմում է 2, 3 մլրդ դոլլար, մեծ դերակատարում կունենա այդ նախագծում։ Տվյալ նախագիծը արդեն իսկ իջեցրել է երկրում ֆոտովոլտային համակարգերի արժեքը և ցուցադրել է արևային էներգետիկայի արդյունավետությունը։

Բացի այդ, էլեկտրակայանում աշխատելը թույլ է տվել 3000 տեղացի մասնագետների ստանալ օգտակար փորձ (կայանը ինքն իրենով կապահովի 640 հոգու մշտական աշխատատեղերով, նրանցից շատերը կմասնակցեն վահանակների ավազից և փոշուց մշտական մաքրման և պահպանման աշխատանքներին) ։ Իսկ շինարարությամբ ոգևորված ներդնողները պատրաստ են ներդնումներ կատարել նորագույն, էլ ավելի լայնածավալ համակարգերում։

Նախագիծը օգուտ կբերի նաև շրջակա միջավայրին։ Համաձայն հաշվարկների, արևային պարկի շահագործումը թույլ կտա խուսափել տարեկան 2 մլն տոննա CO2-ի արտանետումից։ Եգիպտոսի համար կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը շատ կարևոր է, քանի որ գլոբալ տաքացումը նվազեցնում է գյուղատնտեսության արդյունավետությունը, սպառնում է Նեղոսի պտղատու դելտայի խորտակումով և ավելացնում է տապի մահացու ալիքների հաճախականությունը:
Source

Մամուլի խոսնակ` Ani
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ani
21:40, 10.12.2019
դեպի վեր