Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ "Իշխանության քաղաքական օրակարգը սպառված է: Մոտենում ենք մի եզրագծի, որ նույնիսկ իշխող վարչախումբը չի պատկերացնում ապագան: Ակնհայտ է, որ Արցախի հարցում մենք էլ չունենք հաղթողի կեցվածք իսկ նման իշխանությունը արդեն դատապարտված է: Կամ բոլորին պետք է մեկուսացնեն, բանտարկեն կամ հեռանան, քանի որ դիմադրությունը շատ մեծ է և արհեստական զոմբիախառն կեղծ հասարակական կարծիքով իշխանություն չի լինի պահել": |