Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մանկուրտները ազգություն չունեն
Հայրենական մեծ պատերազմի 75 ամյակին ընդառաջ այսօր Ուկրաինայում անց է կացվել ազգայնականների, իսկ ավելի ճիշտ ֆաշիստների երթ:
Այսօր հակասովետական ֆաշիստ Բանդերայի ծննդյան օրը ուկրաինացիները նշել են նման ձևով:
Պատմականորեն այնպես է դասավորվել, որ ուկրաինացիների մի մեծ մասը այսօր դարձել է իրական մանկուրտ մոռանալով իր պայքարը և կորուստները ֆաշիստների դեմ պայքարում:
Հիշեցման համար ասեմ Ուկրաինան տվել է 1, 3 մլն զոհ զինվորներից իսկ խաղաղ բնակչությունից 3, 9 մլն մարդ:
Հերոսի կոչում են ստացել 2069 ուկրաինացի, կրկնակի հերոս 113 հոգի:
Միայն Կիևի 900.000 բնակչությունից կենդանի էր մնացել 186.000-ը:
Այդպիսի բաներ»: