ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ
17:30, 31.01.2020
2067 | 0

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ


Սահակ Վարդապետ Ամատունու մահվան 100 տարին
https://niderlandakan.livejournal.com/362296.html

Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունին իր կենդանության ժամանակ բավական հայտնի անձնավորություն էր և վայելում էր ժամանակի հայ գիտական ու գրական աշխարհի համակրանքը: Այն խամրեց նրա մահվանից անմիջապես հետո, որն համընկավ Հայաստանում հաստատված բոլշևիկյան իշխանությանը: Հետին պլան մղվեց Հայ Եկեղեցին ու նրա դարավոր անխախտ դերը: Նա Կոմիտաս վարդապետի առաջին ուսուցիչներից էր, առաջիններից մեկը բառարանագիտության և հայ ազգային շարականագիտության ասպարեզում: Շրջապատը նրան ճանաչել է որպես վերին աստիճանի համեստ ու կոռեկտ, խոնարհ, մարդամոտ ու մարդասեր, հայրենիքն ու նրա եզերքները սիրող անհատականության: Նա ճանաչել է ու լավ փոխհարաբերություններ է ունեցել իր ժամանակի գրական կյանքի գրեթե բոլոր անվանի մշակներին` Թումանյան, Աղայան, Վրթանես Փափազյան, Կարապետ Կոստանյան, Նիկողայոս Ադոնց, Երվանդ Լալայան, ակնառու գրողներ, լեզվաբաններ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ստեփան Մալխասյան, էլի շատերը: Թեև նա գրական զգալի ժառանգություն է թողել, այնուհանդերձ նրա մահվանից հետո, որն համընկել էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը և անտեսվել Հայ Առաքելական Եկեղեցու դերը, խամրեց հայ հասարակական քաղաքական մշակութային կյանքն, դրա հետ մոռացության մատնվեցին նաև Սահակ վարդապետ Ամատունու գրական ժառանգությունը: Բնական է, որ նոր սոցիալիզմի կառուցման շրջանում նրա թողած գործերն ու ձեռագրերը չպետք է հետաքրքրեին լենինիզմը դրոշ դարձրած քարոզիչներին: Հետագայում շատ քիչ մասնագետներ խորհրդային ամենաբարենպաստ ժամանակներում, լավագույն դեպքում պետք է արձանագրեին նրա արխիվային հարուստ նյութերը, որոնք պահված են Մատենադարնի (թղթ.39, 40) և մյուս արխիվներում: Այսօր անարգված` մոռացության մատնված ու վանդալի է ենթարկված նրա գերեզմանը, որի տեղը գրեթե մոռացության է մատնված: Ջարդված է նրա գերեզմանի միջուկը, որտեղ նշված է եղել նրա ծննդյան ու մահվան տարեթվերը:
«Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների մասին իր բացառիկ նախագծի շրջանակներում փորձել է Սահակ վարդապետի մասին եղած տեղեկությունները ի մի բերել` ավելացնելով սեփական հետազոտությունները: Հիմա
ուզում ենք առանձնապես անրադառնալ նրա մահվան տարեթվին: Համացանցում շրջանառվում է 1917-ը, որն այդպես չէ: Նախ հենց այդ թվականին` 1917, Էջմիածնում լույս է տեսել նրա «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 87 էջ:
Սահակ Ամատունին մահացել է քիչ հավանական 1919թ դեկտեմբերի, կամ էլ` շատ հավանական է 1920թ. հունվարի 28-ին: Իր կտակի համաձայն հուղարկավորվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում` Թուխ մանուկ մատուռի ձախ մասում:
1973 թվականի «Լրաբեր Հասարակական Գիտությունների*» հանդեսում բանասեր Ա.Հ.Ադամյանը իր հոդվածում կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին: 1920 թ մյուս վարկածն այն է, որ մեր ձեռքի տակ են երկու վավերագիր` դեռևս չհրապարակված լուսանկարներ, որոնց վրա հիշյալ` 1920 թ. մակագրել են Սահակ Ամատունու հարազատները: Հորեղբոր՝ Սահակ Ամատունու եզակի լուսանկարից մեկին, որպես տարեթիվ՝ 1920 թ նշել է Տաճատ Հարությունի Ամատունին: Մյուսը՝ «Հայոց բառ ու բան» գրքի բնօրինակ լուսանկարներից մեկն է, որը ժամանակին հեղինակը նվիրել է հորեղբոր տղային՝ Նիկոդիմոս Ամատունուն: Այս նկարի տակ նույն թվականը հիշատակել է Նկոդիմոսի եղբոր թոռը՝ Իշխան Հայկի Ամատունին:
-----------------
*) Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.
-----------------
*) Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.


Սահակ Վարդապետ Ամատունու մեր նախագծի ամբողջական հոդվածները կարդալ.
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին
https://www.nidoragir.com/2019/04/blog-post_23.html
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
308 | 0
00:09, 09.03.2024
865 | 0
դեպի վեր