Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+24 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գլուխս թաքցրեցի վերմակի տակ և աննկատ քնեցի (18+)
14:09, 27.03.2020
Երբ հայրս մեկնեց պատերազմ, ես 4 տարեկան էի, իսկ քույրս` 6: Հայրս այդպես էլ չվերադարձավ: Մորս հետ ապրում էինք մի փոքրիկ բարաքում, որտեղ տեղավորվել էին մեկ երկաթյա մահճակալ թախտ և փոքրիկ սեղան: Մահճակալի վրա մայրս էր քնում, իսկ փոքրիկ թախտի վրա` ես և քույրս: Մեր բնակարանը ջեռուցելու հնարավորություն չկար, լույս էլ չկար: Պատերազմից հետո սով էր: Բոբիկ և սոված էինք: Մենք դպրոց չէինք հաճախում: Մայրս հազիվ հաց էր ճարում մեզ կերակրելու համար: Մեզ օգնում էր նկավեդեի Գևորը: Հաճախ ուտելիք էր բերում:
Գևորի հետ հաճախակի տարբեր անծանոթ տղամարդիկ էին գալիս մեր տուն: Նրանք սնունդ էին բերում: Հիմնականում շուկայում իրենց մթերքն իրացնող գյուղացիներ էին կամ վարորդներ: Ես չէի հասկանում, թե նրանք ինչ գործողություններ էին կատարում մորս հետ: Օր օրի այցելուների թիվը շատանում էր: Նկատում էի մորս. մեջքի վրա պառկած, լուռ ու մունջ ենթարկվում էր անծանոթ տղամարդկանց, ովքեր ինչ-որ գործողություններ կատարելով, հեռանում էին: հասունանալով միայն հասկացա, որ նրանք բավարարում էին իրենց սեռական պահանջները: Մայրս ցերեկներն ինչ-որ լաթեր էր լվանում: Արևի տակ չորացնելուց հետո այդ լաթերը փայտանում էին: Հետագայում տրորելով փափկացնում էր` կրկին օգտագործելու համար: Թե ինչ լաթեր էին հետագայում հասկացա:
Մի օր էլ քնից ակամա արթնացա անծանոթ տղամարդկանց ձայներից: Մթության մեջ հազիվ նշմարեցի, երկու հաղթանդամ տղամարդկանց, ովքեր ինձ համար անհասկանալի բառեր արտասանելով, մոտեցան մորս անկողնուն: Նրանցից մեկն ամբողջովին մերկ, կռացավ անկողնու վրա, սկսեց ինձ համար անհասկանալի, գործողություններ կատարել: Ինձ թվաց, թե ուզում է վնասել մորս: Նրան միացավ նաև մյուսը: Լսվեց մորս ծանր հառաչանքը: Վախից գոռացի, սակայն մայրս, ով այդ պահին գտնվում էր նրանց ճիրաններում, ինձ հանգստացրեց, որ քնեմ: Գլուխս թաքցրեցի վերմակի տակ և աննկատ քնեցի:
Առավոտյան, երբ արթնացա, մայրս անշարժ պառկած էր տեղաշորի մեջ` ամբողջովին արյունով պատված: Մենք վազեցինք հարևաններին կանչելու, սակայն նրանք չեկան: «Թող մեռնի այդ անառակը» -ասացին: Քույրս վազեց շուկա և գտավ Գևորին: Նա էլ մորս տեղափոխեց հիվանդանոց: Դրանից հետո այլևս մորս չտեսա: Նա արյունահոսությունից մահացել էր, որի պատճառը կոպիտ սեռական հարաբերություններն էին եղել:
Քրոջս հետ հայտնվեցի որբանոցում: Սովորեցի բժշկական ինստիտուտում, բժիշկ դարձա, որ կարողանայի փրկել անօգնական կանանց: Բայց, այդպես էլ, չամուսնանացա:
Մամուլի խոսնակ` Կարեն Աբրահամյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Կարեն Աբրահամյան
դեպի վեր