ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Երբ քաղաքական գործիչները կամ հասարակությունները չեն կարողանում լուծումներ գտնել իրենց երկրների ճգնաժամները լուծելու համար առաջ են գալիս գեներալները
02:42, 30.03.2020
2568 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ քաղաքական գործիչները կամ հասարակությունները չեն կարողանում լուծումներ գտնել իրենց երկրների ճգնաժամները լուծելու համար առաջ են գալիս գեներալները:

Նորագույն պատմության մեջ շատ են պատահել նման դեպքեր:
Իհարկե արդարության համար պետք է ասել, որ ոչ բոլոր դեպքերում են այդ պերսոնաժները եղել դրական, բայց դե դա էլ շատ սուբյեկտիվ բան է, նրանք մեկի համար եղել են լավը, մյուսի համար վատը: Պատմությունը ինքնին բավականին սուբյեկտիվ բան է: Մի բանը կարելի է ակնհայտ պնդել, որ գրեթե բոլոր գեներալները, ովքեր եկել են իշխանության ապահովել են երկրներում կայունություն և զարգացում, չնայած որ շատ դեպքերում այդ երկրները ապրել են ավտորիտար ռեժիմներում, բայց գեներալները չեն վաճառել իրենց երկրները այս կամ այն գերտերություններին` նույնիսկ զոհվել են դրա համար:

20-րդ դարում մեզ հայտնի գեներալներից կարող ենք թվարկել շատերին ում անունը ծանոթ է աշխարհի յուրաքանչյուր կրթված մարդու Պինոչետ, Ֆրանկո, Հուսեյն, Քադաֆի, որոնց անունները աշխարհում ոչ միանշանակ են ընկալվում:
Բայց կարող ենք նաև թվարկել այլ դեմքերի ում անունները ավելի դրական ընկալում ունեն և տարբերվում են իմ թվարկած խմբից` Տրումեն, Շառլ դը Գոլ, Էյզենհաուեր, Տիտո, Մաո, Ֆիդել Կաստրո շատերին կարելի է թվարկել:

Գուցե այս բարդ ճգնաժամում, երբ Արցախը պետք է շարունակի իր պայքարը ինքնորոշման և անկախ գոյության համար նույնպես զարգանա գեներալների սցենարով` իհարկե դրա դրական տարբերակով, քանի որ ի տարբերություն թվարկածս շատ դեպքերի Արցախը գնում է ժողովրդավարական ճանապարհով և թե գեներալ, թե շարքային պետք է ստանան արցախցիների վստահության քվեն Արցախի նախագահական ընտրություններում:

Հ.Գ Անպատասխան է մնում այսօր էլ այս մշտական հարցը` անհատն՞է կերտում պատմությունը, թե՞ պատմությունը անհատին»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր