ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Արայիկ Հարությունյանն արդեն բոլոր շանսերն ունի Նիկոլ 2-րդ անվանակոչվելու համար. Վահան Բաբայան
00:31, 21.06.2020
3334 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արայիկ Հարությունյանը արդեն բոլոր շանսերն ունի Նիկոլ 2-րդ անվանակոչվելու համար

Եթե 2016թ Ստեփանակերտի երկինքը անպաշտպան էր, բա կարող՞ա ՉԹՈ -ներն էին պաշտպանում այն, թե քաղաքը ռմբակոծել էր թշնամին ուղակի միայն Արայիկ Հարությունյանն էր դա տեսել:
Լավ էս՞ աստիճան իջնել սուտասանի մակարդակի էս աստիճան ուրանալ անցյալը:

Ասեմ ավելին բացի նրանից, որ նա ստում է, նա վիրավորում է հազարավոր հայ զինվորակնների, ովքեր կյանքի գնով կռվել են 2016թ Ստեփանակերտի խաղաղ և պաշտպանված երկինք ունենալու համար: Սա մեծագույն ստորություն է սպայական և ենթասպայական անձնակազմի հանդեպ, շարքային զինվորների և պայմանագրային զինծառայողների հանդեպ, ովքեր խոցել են և ոչնչացրել հակառակորդի օդային թիրախները: Սա մեծագույն ստորություն է Հայոց Պատմության հանդեպ:

Եվ վերջապես սա մեծագույն խայտառակությունն էր ապրիլյան պատերազմի ԱԺ հանձնաժողովից հետո, երբ ԼՂՀ նախկին վարչապետը խոսում է պարտվողականության և անպաշտպանության մասին մի երկրի, որի վարչապետը ինքն է անձամբ եղել և միշտ անձամբ տեսել և պնդել հակառակը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր