Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 572.14, RUB 6.66, GBP 635.72
+18 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Երբ խոսքը գնում է վարակի տարածման հետ կապված այդ նույն ժողովուրդը դառնում է մեղավոր. Հովհաննես Խաչատրյան
15:37, 11.07.2020

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայ ազգը ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել ուղղակի այս անտեղյակների իշխանությունն է անկարող ու դրա համար էլ երկիրը փուռն են տալիս:

ՀՀ-ում 100հզ բնակչի հաշվով 38 անգամ ավելի շատ վարակակիր կա քան հարևան Վրաստանում` մեզ մոտ-994 իսկ Վրաստանում` 26: Իսկ այս ամենի մեղավորը ըստ Նիկոլի դա հայ ժողովուրդն է: Այսինքն այս աննախադեպի խոսքով ստացվում է, որ վրացիները ավելի լավն են քան հայերը: Այսպիսով Նիկոլը մտածում է, որ ոչ թե իրանք են անբաշար ու տգետ և երկիրը հասցրել են անդունդի եզրին, այլ հայ ժողովուրդն է վատը:

Գիտե՞ք զարմանալին որն է՞, այդ ինչպես է ստացվում, երբ Նիկոլը ժողովրդի անունից փորձում է անօրինական գործունեություն կատարել այդ ժամանակ ժողովուրդը լավն է, հպարտ է, իրավագիտակից է, բայց երբ խոսքը գնում է վարակի տարածման հետ կապված այդ նույն ժողովուրդը դառնում է մեղավոր և ով ասես տեղից հելնում է ու մունաթ գալիս:

Ինչքան էլ, որ Նիկոլի նմանները փորձեն մեր ազգին մեղադրեն, իրականում մենք լավ գիտենք, որ հայ ժողովուրդը իր բոլոր թերությունների հետ մեկ տեղ Արցախյան պատերազմ է հաղթահարել, 1988թվականի երկրաշարժն է հաղթահարել,
1990-ականների մութ ու ցուրտ տարիներն է հաղթահարել դրա հետ մեկ տեղ շենացրել է մեր երկու հայկական պետությունները ձեռք բերելով պետականամետ ղեկավարներ: Ի տարբերություն Վրաստանի այդ ժամանակահատվածում մենք տարածքային ոչ մի կորուստ չենք ունեցել:
Այնպես, որ Նիկոլին փոխանցեք, որ ինչքան էլ ստի, ինչքան էլ ապիկարություն անի միևնույնն է վարակի տարածման մեղավորը` իրենք են»:

Մամուլի խոսնակ` ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր