ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վախենում եմ ինձնից, որ երբեք չսխալվեմ իմ կյանքում ընտրած մարդկանց հարցում .
16:07, 14.08.2020
2992 | 0

Վերջերս հայտնվել է Garnik Armenia կեղծանունով երգիչ, ում երգերն լսլելի են դարձել բավականին մեծ լսարանի կողմից: Մենք հնարավորություն ունեցանք փոքրիկ հարցազրույց անցկացնել Գառնիկ Արմենիայի հետ...


Ե՞րբ և ինչո՞ւ սկսեցիք զբաղվել երգով:

Երգի մասին երազել եմ դեռ մանուկ հասակից: Երբ երիտասարդներով խնջույքներին հավաքվում էինք, ես սիրում էի լինել կենտրոնում և երգել: Երազել եմ դառնալ հայտնի մարդ, բայց ոչ այն հայտնիներից, ովքեր աստղային հիվանդությամբ են տառապում: Ինքս շատ բաներ եմ սիրում անել` նվագել, պարել, սիրում եմ թատերական արվեստ, ու շատ նմանօրինակ բաներ, սակայն վերջնակետ ինձ համար երգելն է: Երգն իմ էությունն է, իմ մի մասնիկը, որով ես ապրում եմ:

Ո՞ւմ հետ կցանկանայիք ընդլայնել ձեր համագործակցությունը:

-Այս պահին մտքումս չունեմ կոնկրետ անուններ, ում հետ կհամագործակցեի, սակայն եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ինձ հետ համագործակցել, ես մեծ սիրով կաշխատեմ նրանց հետ:

Կպատմե՞ք ձեր երազանքների մասին:

-Ամենաառաջնային ու միակ երազանքս դա կապված է երգի հետ: Այն ավելի շատ նպատակ է արդեն, քան երազանք:

Ինչի՞ց եք վախենում:

Վախենում եմ ինձնից, որ երբեք չսխալվեմ իմ կյանքում ընտրած
մարդկանց հարցում .


Կխոսե՞ք ձեր ապագայի պլանների մասին:

Առաչիկայում շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում իմ հետեվորդներին Նոր Երգեր..

Ի՞նչ դեր ունի փողը ձեր կյանքում:

Ինձ համար գումարը չի կարող լինել արժեք: Այն պարզապես միջոց է պահանջմունքները բավարարելու համար: Գումարը եղել է, որպեսզի ծախսել:

Ո՞ւմ եք վստահում այս կյանքում:

Վստահում եմ Աստծուն իմ կյանքի ամեն մի վայրկյանը.. ծնողներիս և ինձ հարազատ մարդկանց:

Ինչ է ձեզ համար ժամանակը:

Կյանքում այն միակներից է, որին ետ դարձնելն անհնար է: Ժամանակի ոսկիությունը վերջերս առավելապես զգացի ու գիտակցեցի: Պետք է կարողանալ ճիշտ կառավարել ժամանակը և ամեն մի վայրկյանն օգտագործել նպատակային ու ճիշտ մարդկանց շրջապատում:


Ինչպիսինն է Garnik Armenian տանը և դրսում:

Չկա ոչ մի կտրուկ տարբերություն: Ես տանն էլ դրսում էլ նույնն եմ` առույգ, ճկուն, ուրախ, ժամանցասեր, ակտիվ, լուրջ: Կախված է օրվա տրամադրությունից շրջապատի մարդկանցից: Սիրում եմ, որ մարդը հանդես է գալիս իր տեսակով` այնպիսին, ինչպիսին որ կա:

Կյանքում ո՞ւմ առջև եք ձեզ պարտավորված զգում:

Ծնողներիս և հարազատ մարդկանց, ով իմ կողքին են եղել ծանր ու դժվար պահերին ինչու չե նաեւ ուրախ պահերին:

Ի՞նչ դեր ունի հավատքը ձեր կյանքում:

Եթե չլլիներ հավատքը Աստծո ես ինձ կզգայի դատարկ մարդ: Այն կարևոր է ինձ համար, այն մշտապես ինձ ուժ է տալիս, որ չհիասթափվեմ:


Ի՞նչ կհավելեք վերջում:

Եթե ինչ որ մեկը նպատակ կամ ցանկություն ունի թող վազի դրա հետևից, անհնարինը հնարավոր դարձնի:

Մարդն անիմաստ չպետք է ապրի: Պետք է միշտ երազել ու քայլի իր երազանքի ուղղությամբ...

Մամուլի խոսնակ` ELINA / ArmLur
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ELINA / ArmLur
դեպի վեր