«Գեոպրոմայնինգ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում 50 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել հումանիսար նպասակների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մենք և մեր սահմանները. բոլորս Արցախի համար» միջոցների հավաքագրման համազգային արշավի շրջանակներում։ -Արցա՛խ, մենք քեզ հետ ենք։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։ |