ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Հայդուկ» ջոկատի կամավորականները Արցախից ուխտերթով այցելեցին Եռաբլուր
16:20, 22.10.2020
2127 | 0

Հոկտեմբարի 20-ին, Լեգենդար հրամանատար Ջերմուկի Համոյի հիմնած «Հայդուկ» կամավորականների վերակազմավորված ջոկատն ավարտեց Արցախում իրականացվող իր սահմանապահ առաքելության 20օրյա շրջափուլը:

Կամավորականները Ստեփանակերտից ուղևորվեցին Երևան: Առաջին հերթին ուխտերթով այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների ու Հայդուկ ջոկատի երջանկահիշատակ հրամանատարի շիրիմների առաջ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր