ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԱՆՈՒՇ ՆԱՀԱՏԱԿ Արման Յուրիկի Գրիգորյանին
16:22, 20.11.2020
3556 | 0

















ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԱՆՈՒՇ ՆԱՀԱՏԱԿ
Արման Յուրիկի Գրիգորյանին



Նահատակվելուդ բոթը լսելուց հետո հասկացա, թե մեկ տարի շարունակ ինչ՞ էի կորցրել քո Թորոս գյուղում, ինչ ՞էի փնտրում, ին՞չ ծրագիր ին՞չ բիզնես… պարզվում է քեզ էի ճանաչելու, որպեսզի իմ կյանքի մնացած բոլոր օրերին քո ձայնն ու քո մտքի պայծառությունը ուղեկցեն ինձ:
Մի օր Գյումրիում հանդիպեցինք … մինչև քո մոտենալը մտածեցի թե եվրոպացի է, զբոսաշրջիկ, գուցե օգնելու կարի՞ք ունի: Երբ մոտեցար մենք երկուսով երկար երկար ծիծաղեցինք, այդ եվրոպացին, այդ աշխարհաքաղաքացին դու էիր՝ քո անբռնազբոս պահվածքով, քո լուսավոր ժպիտով ու քո արտիստիկ քայլվածքով…
Որտե՞ղ էր այն ճտքավոր կոշիկներով, չսափրված, գլխարկը մինչև աչքերը իջացրած գյուղաբնակ սարվորը.այդ երկու անձանց ինչպե՞ս էիր համատեղել քո մեջ.
Ես զորու չեղա տեսնելու այն երրորդ անձին, այն խենթ հայդուկին որ բնակվում էր քո մեջ: Այն հզոր, խիզախ զինվորին, ով ընտրեց սուրբ նահատակի լուսապսակը իր պապենական տան, իր սիրուն Թորոս գյուղի փոխարեն:
Տարօրինակ, տարօրինակ տղա, գիտեմ, մի օր երկնքում կհանդիպենք ու էլի քահ- քահ կծիծաղենք, որովհետև ես չեմ տարբերի հադիպել եմ Թորոսցո՞ւ, եվրոպացո՞ւ, թե՞ խենթ հայդուկի…







Հասմիկ Մելքոնյան
Գյումրի

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
234 | 0
14:26, 16.01.2024
323 | 0
13:45, 13.11.2022
1006 | 0
16:49, 30.12.2021
1535 | 0
13:55, 18.10.2021
2949 | 0
դեպի վեր