Գրպանահատների ցանկը՝ 1.Քաղաքապետի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյան 4.Իրավաբանանական բաժնի պետ Աննա Մանուկյան այս տիկինը իրավաբանությունից հեռու է այնքան, ինչքան տիեզերքի աստղերը օվկիանոսի ձկներից: Մարդ, ով դատարանում «վերականգնող» կոպերատիվի սեփականություն հանդիսացող բնակարանը պահանջում էր հաստատել որպես համայնքային սեփականություն: Եվ ինչպես այլևս ընդունված կարգ է ինչքան լողացող այնքան կարող ես բարձր պաշտոն գրավել: Սույն անձը մի քանի օրից կնշանակվի դատավոր… Գործի նախապատմությունը ըստ էության 17տարի անընդմեջ պատշաճ կարգով տնօրինել եմ քաղաք Գյումրի Օզանյան 6/1 հասցեն, որտեղ բացի օրինական շինությունից ունեմ նաև ինքնակամ կառույց (1960-ական թվականներ) և հողամաս: Դեռևս 2019թվականին դիմել եմ նախկին քաղաքապետ Ս.Բալասանյանին: Համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ռ.Սանոյանը և քաղաքաշինության բաժնի պետ Ա.Հակոբյանը փոխանակ հաշվառեին և ինձ տրամադրեին համապատասխան փաթեթ կադաստրում իմ սեփականությունը գրանցելու համար, փաստացի խլեցին իմ միջոցներով ձեռք բերած և տնօրինած շինությունը, այն գրանցելով որպես համայնքային սեփականություն: Երեք տարիների շինծու քաշքշուկների մասին են վկայում Ռուբեն Սանոյանի ստորագրությամբ անհոդաբաշխ գրությունները ի պատասխան երկու տասնյակից ավելի իմ դիմումների: Կատարողներն են Արթուր Հակոբյանը, Հենրիկ Գասպարյանը, Աննա Մանուկյանը վերջիներս կոպտորեն և գիտակցաբար խախտել են ՀՀ կառավության 912, 188, 731, հողային օրենսգրքի հոդված 89, քաղ.օրի հոդված 605-ը, և սահմնադրությամբ ինձ տրված իրավունքները: Հ.Գ.Խնդրում եմ սույն իրավիճակը չտեղափոխել քաղաքացիա-իրավական դաշտ, քանի որ գործընթացում ավելի քան ակնհայտ են համայնքային ծառայողների ինքնիրավչության, դիտավորության, անգործության հիմքերը .Ավելին ՝ նրանք միտումնավոր չեն կատարել ծառայողի իրենց պարտականություները. Հասմիկ Մելքոնյան |