ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Միջնադարյան Ճապոնիայում, երբ սամուրայը գիտակցել է, որ վատ արարք է կատարել ու ամոթահար է իր խղճի առջև, ինքնասպանություն է գործել
20:45, 15.12.2020
2325 | 0

Աշխարհին այդ երևույթը հայտնի է «հարակիրի» անվամբ: Բառի առաջին բաղադրիչը՝ «հարա» -ն, բուն իմաստով նշանակում է «փոր», «որովայն», իսկ ավելի ստույգ՝ պորտից հինգ սանտիմետր ցած գտնվող աջ ու ձախ մասը: Բայց ճապոներենում «հարա» եզրույթը նշանակում է նաև «հոգի», «խելք», «բնավորություն», «մտադրություններ», «խորիմաստ մտքեր», մի խոսքով՝ այն բոլոր իմաստները, որոնք մենք դնում ենք «սիրտ», «ջիգյար» եզրույթների մեջ:

«Հարա» եզրույթը ճապոներենում մի շարք կայուն դարձվածքների պարտադիր բաղադրիչ է հանդիսանում: Օրինակ՝ վճռականությամբ լի մարդը, ճապոնացիների կարծիքով, հանգիստ վիճակի է բերել իր «հարա» -ն (հարա-օ-կիմերու), իսկ երբ մարդը զայրանում է, նրա «հարա» -ն վեր է բարձրանում (հարա-օ- տատերու) և, վերջապես, երբ ճապոնացին տեսնում է, որ մարդն անկեղծ է խոսում, ասում է, թե նրա «հարա» -ն բաց է (հարա-կիրի): Ահա թե ինչու որովայնահատմամբ ծիսական ինքնասպանությունը «հարակիրի» է անվանվել:

Բայց ճապոնացիները պատվախնդիր ինքնասպանությունների մասին խոսելիս ավելի հաճախ գործածում են «սեպուկու» կամ «կապուկու» եզրույթները:

«Սեպուկու» նշանակում է փորապատռում: Եթե «սեպուկուն» -ն որպես պատիժ է նշանակվել, ապա ասել են, թե հանցավորը գիտակցել է իր մեղքը, և դա համարժեք է «Ես վատ արարք եմ կատարել, ես ամոթահար եմ խղճիս առջև, և ինձ պատժում եմ սեփական ձեռքերով» խոսքերին:

Երբ մարդը, մեղավոր չլինելով, այնուամենայնիվ, «սեպուկու» է կատարել, ապա դա նշանակել է, թե «Ես անմեղ եմ, բայց ուզում եմ ձեզ ցույց տալ իմ հոգին, որպեսզի դուք ինքներդ կարողանաք դատել այդ մասին»:

Որովայնացավը շատ մղկտացնող ցավ է, ուստի սեփական որովայնը պատռելը տանջալի մահ է նշանակում: Ահա թե ինչու նա, ով «սեպուկու» է կատարել իրավունք է ունեցել ասել վկային. «Ազդարարիր, որ ես արիաբար մեռա»: Ե՛վ «մահը մարտում» և՛ «մահը փսիաթի վրա» (սեպուկուն կատարվել է փսիաթի վրա) սամուրայները հավասարարժեք հերոսություն են գնահատել: 14-րդ դարում ինքնասպանությունը սամուրայական Ճապոնիայում ավելի բարձր է գնահատվել, քան մահը կռվում: Այն դիտվել է որպես բարձրագույն հերոսության դրսևորում, ուժի և ինքնատիրապետման պերճախոս վկայություն:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
449 | 0
դեպի վեր