ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Հոր գերեզմանի մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի պետի դին
18:31, 02.05.2013
2983 | 0
Մայիս 02, 2013

Հոր գերեզմանի մոտ, այսօր` մայիսի 2-ին, հայտնաբերվել է ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից եւ ոստիկանության Եղվարդի բաժնից:

Կորյուն Հարությունյանը երեկ կեսօրին աշխատանքից դուրս է եկել եւ չի վերադարձել, չի պատասխանել նաեւ հեռախոսազանգերին: Որոշ ժամանակ անց սկսել են նրա որոնողական աշխատանքները:

Փաստի առթիվ կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 09.32-ին Կորյուն Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի 050 ՈU 03 համարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից եւ նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանած իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կորյուն Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:


Նյութի աղբյուր - NEWS.am

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հրաչ Մնացականյան
14:08, 20.06.2013
8946 | 1
դեպի վեր