ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մաշկի խնամքի սխալները
15:11, 25.06.2024
176 | 0

Առողջ և փայլուն մաշկ ունենալու համար անհրաժեշտ է իրականացնել գրագետ մաշկի խնամք, սակայն՝ նույնիսկ խնամքի ընթացքում կարող ենք թույլ տալ որոշակի սխալներ, որոնք մեծապես կազդեն մեր մաշկի որակի վրա։ Այս սխալները հասկանալուց հետո կկարողանաք ավելի գրագետ մոտեցում ցույց տալ ձեր մաշկին՝ ձևավորելով համապատասխան օրակարգ և քայլերի հերթականություն։ Թե ինչպես խնամել մաշկը, կպարզենք ստորև։


Մահացած մաշկի հաճախակի հեռացում

Չնայած, որ մահացած մաշկի հեռացումն օգտակար գործընթաց է և անհրաժեշտ է մաշկն ավելի թարմացնելու համար, այնուամենայնիվ՝ հաճախակի կիրառումը կարող է վնասել մաշկը և առաջացնել կարմրություն, ճաքում և այլն։


Արևապաշտպան քսուքների բացակայություն

Արևապաշտպան քսուքներն ամենակարևոր կետերից մեկն են, քանզի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով մաշկն ավելի արագ է ծերանում, ինչպես նաև կարող է ձևավորվել մաշկի ուռուցք։


Այսպիսով, քսուքի ընտրության հարցում հարկավոր է ուշադրություն դարձնել նրա SPF-ի մակարդակին, որը որոշում է խնամքի միջոցի արդյունավետության մակարդակը։ Անհրաժեշտ է ընտրել 30-ից ոչ պակաս տարբերակները։


Քսել հարկավոր է օրը երկու անգամ՝ եթե գտնվում եք դրսում։ Ինչպես նաև անհրաժեշտ է կրկին քսել՝ լողալուց կամ քրտնելուց հետո։ Արևապաշտպան քսուք կարող եք գնել նաև այցելելով օնլայն դեղատուն, որտեղ կգտնեք դեղատան բոլոր հասանելի տարբերակները։

Չափից դուրս շատ միջոցների օգտագործում

Անհրաժեշտ է խուսափել տարբեր խնամքի միջոցները դեմքին միաժամանակ քսելուց։ Այս դեպքում միջոցները կորցնում են արդյունավետությունը և գրգռում մաշկը։ Կարող եք սկսել դեմքը մաքրող, խոնավեցնող ու արևապաշտպան միջոցներից։ Իսկ հետո ավելացնել նոր միջոցներ և հետևել ձեր մաշկի ու այդ միջոցների միջև փոխազդեցությանը։


Խնամքի միջոցներ ընտրելիս ընտրեք այն տեսակները, որոնք նախատեսված են ձեր մաշկի տեսակի և նրա խնդիրները լուծելու համար։


Շպարի ոչ պատշաճ հեռացում

Շպարն անհրաժեշտ է հեռացնել լիովին, քանզի այն փակում է մաշկի ծակոտիները և առաջացնում կեղտի կուտակում, ինչն էլ իր հերթին կարող է առաջացնել ցան կամ այլ արտահայտումներ։

Այսպիսով, մշտապես անհրաժեշտ է հեռացնել շպարը՝ հատկապես քնելուց առաջ։ Կարող եք օգտագործել մաքրող յուղ կամ այլ մաքրող միջոցներ։


Ամփոփում

Ձեր մաշկի առողջությունը և թարմ տեսքը մեծապես կախված է թե ինչպես այն կխնամեք։ Որ միջոցները կօգտագործեք, կամ որոնք բաց կթողնեք։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել շարունակական և պարբերական խնամք, ինչը կնպաստի մաշկի վերականգնմանը։

Հեղինակ` Vahe Mardoyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Vahe Mardoyan
11:42, 27.06.2024
114 | 0
16:29, 25.06.2024
129 | 0
դեպի վեր