ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -1 °C ... +7 °C Վաղը`+8 °C
Արմինեն, Անուշն ու Նարիներները
20:33, 07.05.2021
2295 | 0
Ֆեյսբուքյան տիրույթում գործող ու արդեն 40 հազարի հասնող անդամ ունեցող խումբն իրականում այնքան լավը չէր լինի, եթե խմբի ադմինն ու մոդերատորները չլինեին այդքան մտերիմ ու ջերմ միմյանց հետ։ Խումբը համակարգող 4 աղջիկները ընտանիքի անդամի նման են իրար հետ․ գիտեն իրար մասին ամեն ինչ, զրուցում են օրուգիշեր, կիսվում՝ խորհուրդներով ու որոշում, թե ինչպես էլ ավելի զարգացնեն խումբը։ Զարմանալի փաստ կար․ թեև խումբը բազմահազարանոց է, բայց ադմինն ու մոդերատորները գրեթե յուրաքանչյուրին անունով ու տաղանդով գիտեին, այդպես լինում է միայն ծայրաստիճան նվիրվածության դեպքում։ Ի դեպ, Արմինեն, Անուշն ու Նարինեները եւս տաղանդավոր են։ Արմինեն հրաշալի պայուսակներ է գործում, ֆուրշետներ ձևավորում, Նարինե ավագը անկրկնելի ու աներևակայելի գեղեցիկ տիկնիկներ է պատրաստում, Նարինե կրտսերը տորթեր պատրաստելու վարպետ է, իսկ Անուշը ասմունքում է։ Տաղանդավոր հայուհիներ խումբը հիանալի հարթակ է ոչ միայն ներկայացնելու տաղանդները, այլեւ միմյանց ոգևորելու, խորհուրդներ տալու և, իհարկե, պոտենցիալ հաճախորդներ ունենալու։
Մամուլի խոսնակ` news.em
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
news.em
13:37, 10.02.2022
5754 | 0
դեպի վեր