Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 00: 55-ին, «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան հաղթանակած պատվիրակությունը կժամանի Երևան: Բոլոր այն անձինք և ԶԼՄ-ները, որոնք ցանկանում են դիմավորել Մալենային և մեր պատվիրակությանը, կարող են մոտենալ Զվարթնոց օդանավակայանի ժամանումների սպասասրահ: |