MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Ինչպե՞ս գտնել լավագույն իրավաբանական ծառայությունը
21:35, 08.11.2023
487 | 0

Կյանքն անկանխատեսելի է: Պատահում է, որ երեկ ամեն ինչ լավ էր, իսկ այսօր ձեզ կամ ձեր հարազատներին շտապ անհրաժեշտ է իրավաբանական աջակցություն: Ու թեև այսօր իրավաբանի ծառայություններ Հայաստանում մատուցվում են բազմաթիվ ընկերությունների կողմից, սակայն միշտ մեր առջև կանգնած են հետևյալ հարցերը՝ որտե՞ղ գտնել գրագետ իրավաբանի, ինչի՞ն ուշադրություն դարնձնել զրույցի ժամանակ, ինչպե՞ս համոզվել, որ նա լավ է կատարում իր գործը: Չնայած մասնագետների համար այս հարցերի պատասխանները ակնհայտ են թվում, հասարակ մարդկանց համար ամեն ինչ այլ է։

Նախ՝ պարզենք, ձեզ պետք է իրավաբա՞ն, թե՞ փաստաբան։ Յուրաքանչյուր իրավաբան փաստաբան չէ, բայց յուրաքանչյուր փաստաբան իրավաբան է:
Եթե ձեզ անհրաժեշտ է իրավաբանական խորհրդատվություն, դուք կարող եք դիմել իրավաբանի օգնությանը, իսկ վարչական վարույթներում՝ պետական մարմնի հետ վեճերը քննարկելիս և լուծելիս, ձեր ներկայացուցիչը պետք է լինի փաստաբան: Փաստաբանը պարտադիր պետք է ունենա իրավաբանական կրթություն և փաստաբանական գործունեության արտոնագիր:

Եթե պարզ դարձավ, որ ձեզ հարկավոր է իրավաբան, ապա լավագույն իրավաբանական ընկերությունը գտնելու համար առաջնորդվեք հետևյալ քայլերով:

1. Նախ պարզեք՝ արդյո՞ք տվյալ իրավաբանական ընկերությունը լիցենզավորված է։ Հայաստանում բոլոր իրավաբանական ընկերությունները գրանցված են ՀՀ Արդարադատության նախարարության անձանց պետական ռեգիստրում։

2. Հետաքրքրվեք, թե հիմնականում ինչ իրավաբանական գործունեություն է ծավալել տվյալ ընկերությունը․ հարցրեք կարծիքներ կոլեգաներից և այցելուներից։ Ուսումնասիրեք իրավաբանական ընկերության վարած գործերը, ինչ ուղղությամբ են հմտացած։ Շատ իրավաբաններ վերցնում են միայն քաղաքացիական գործեր, մյուսները մասնագիտացած են քրեական գործերով կամ տարբեր ծավալի խարդախության դեպքերով և այլն։

3. Անպայման այցելեք իրավաբանական գրասենյակ և շփվեք մասնագետների հետ երես առ երես, այլ ոչ թե հեռախոսով։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ ձեզ պետք է տան բավական ինֆորմացիա ձեզ հետաքրքրող գործի վերաբերյալ, ներկայացնեն գործի բոլոր նրբությունները, վիճելի կողմերը և լուծման մոտավոր պատկերը։ Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկեք գործի լուծման ժամկետները և մատուցվող ծառայության դիմաց վճարվող գումարի չափը։

4. Մի՛ վստահեք այն ընկերություններին, որոնք առաջարկում են խնդիրը լուծել կաշառքի միջոցով։

5. Բացառե'ք լավագույն իրավաբանակ ընկերությունների շարքից նրանց, ովքեր խոստանում են 100 տոկոսանոց արդյունք։

Հուսանք, որ այս պարզ քայլերի օգնությամբ կկարողանաք գտնել այն իրավաբանական ընկերությունը, որը կարդարացնի ձեր սպասումներն իր պրոֆեսիոնալիզմով։

Spokesperson: Content Master
The article published in the Spokesperson project.
Share with friends
Content Master
to top