MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +9 °C Tomorrow:+10 °C
10 խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն ամուսնալուծության ժամանակ
18:34, 06.12.2023
419 | 0

Ամուսնալուծության պատճառները կարող են տարբեր լինել, բայց դրա գործընթացը նույնն է բոլորի համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծությունների կեսից ավելիի դեպքում առաջանում են վիճելի իրավիճակներ, որոնք լուծելու համար իրավաբանական աջակցություն փնտրելու կարիք է լինում։ Եվ քանի որ հույզերի ազդեցության տակ գտնվող զույգը պատրաստ չի լինում ինքնուրույն հասկանալ ամուսնալուծության իրավական գործընթացը, անհրաժեշտ է լինում գտնել իրավաբան կամ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն, որը կօգնի գործընթացի կազմակերպման հարցում։
Ամուսնալուծության գործընթացի միջով անցնելը գուցե մի փոքր հեշտ լինի, եթե նախքան այն սկսելը տեղեկացված լինեք գործընթացի մասին: Ստորև կներկայացնենք 10 հիմնական խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այս պրոցեսը։
1․ Հստակ եղեք որոշումների մեջ

Եթե հստակ որոշել եք ամուսնալուծվել, ուղիղ, բայց նրբանկատ տոնով ասեք Ձեր կողակցին, որ ամուսնալուծություն եք ուզում։ Հստակ կայացրած որոշումները ձեզ փակուղի չեն տանի։

2. Պատրաստ եղեք զրուցելու

Հնարավոր է՝ դուք կամ ձեր ամուսինը (կինը) ցանկանա զրուցել ստեղծված իրավիճակի մասին։ Զրույցը ճիշտ կլինի կազմակերպել հասրակական վայրում, փաստաբանի ներկայությամբ։ Պատրաստ եղեք խոսակցության ցանկացած սցենարի ու ընթացքի։

3. Ձեր փաստաբանի հետ քննարկեք ամուսնալուծությունների պայմանագրերը։ Ամուսնալուծության խնդիրները հիմնականում վերաբերում են երեխաների խնամակալությանը և անշարժ գույքին։

4․ Համատեղ սեփականությանը վերաբերող հարցերում դիմեք փաստաբանի օգնությանը: Շատ հաճախ վեճերը ծագում են անշարժ գույքի և շարժական գույքի շուրջ: Եվ որքան երկար է տևել ամուսնությունը, այնքան ավելի շատ հարցեր են ծագում, թե ով ինչքան է վաստակել: Գույքի բաժանման ժամանակ նախ՝ որոշվում է յուրաքանչյուր վիճելի առարկայի սեփականությունը, ապա՝ կատարվում գույքի բաժանում: Եվ այստեղ փաստաբանի մասնակցությունն անհրաժեշտություն է:

5․ Ուշադիր եղեք երեխաների և նրանց խնամակալությանը վերաբերող հարցերում: Դեպքերի ճնշող մեծամասնությունում, ամուսնալուծությունից հետո երեխաները շարունակում են ապրել իրենց մոր հետ: Բայց դա չի խանգարում ծնողներին երեխային օգտագործել որպես շանտաժի միջոց գույքի բաժանման հարցում: Դատարանը, սակայն, առաջին հերթին պետք է հոգ տանի հենց երեխայի շահերի համար, ապա ուշադրություն դարձնի ծնողների պահանջներին:

6․ Մի՛ անտեսեք ալիմենտի վճարման հարցը։ Ալիմենտի վճարման կարգը սահմանում են երկու տարբերակով՝ եկամուտից ստացվող տոկոսի չափով կամ որպես միանվագ գումար։ Ընտրե՛ք առավել հարմար տարբերակը:

7․ Մի՛ քննարկեք ամուսնալուծության պրոցեսը կողմնակի անձանց հետ:

8․ Զերծ մնացեք սոցկայքերում պրովակացիոն նկարներ և գրառումներ անելուց։

9․ Առավել քան երբեք ուշադիր եղեք երեխաների առօրյային, խնամքին, հոգեվիճակին։

10․ Պահպանեք հանգստությունև մի սպասեք հաղթանակի կամ պարտության այդ դժվար գործընթացում։
Spokesperson: Content Master
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Content Master
to top