MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Նոր ինտելեկտուալ սեղանի խաղ՝ հայկական Ալիաս 4 լեզվով
20:36, 09.12.2023
958 | 0

Հետաքրքիր ինտելեկտուալ խաղերի սիրահարների համար մի խումբ խանդավառ երիտասարդներ ստեղծել են հայտնի Alias խաղի հայկական տարբերակը՝ ավելի ջերմ ու հետաքրքիր դարձնելու համար ընկերական հավաքույթները:
Alias սեղանի խաղը ինտելեկտուալ ժամանցի հիանալի տարբերակ է ընտանեկան և ընկերական հավաքույթների համար, երբ անհրաժեշտ է համատեղել հաճելին օգտակարի հետ:
Այս հետաքրքիր տրամաբանական խաղը ոչ միայն կստեղծի ուրախ և հաճելի մթնոլորտ, այլև կնպաստի բառապաշարի ընդլայնմանը, հիշողության լավացմանն ու ուղեղի մարզմանը:

Հայկական ալիաս խաղալու համար պարտադիր չէ ունենալ ինտերնետ. անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ ներբեռնել հավելվածը, և ցանկացած ժամանակ կարող եք խաղալ առանց ինտերնետի:

Ինչպե՞ս են խաղում ալիաս խաղը

Ալիաս խաղում են թիմերով: Մասնակից թիմի անդամներից մեկը պետք է բացատրի բառը՝ մատչելի և արագ, իսկ թիմակիցը պետք է նույնքան արագ փորձի գուշակել հնարավորինս շատ թվով բառեր սահմանափակ ժամանակում: Եթե դուք կարծում եք, որ ունեք հարուստ բառապաշար, ապա կարող եք մարտահրավեր նետել ձեր ընկերներին՝ առաջարկելով խաղալ ալիաս:

Ինչո՞ւ խաղալ ալիաս

1. Ալիասը լավագույն ինտելեկտուալ խաղերից է՝ արդեն թվային տարբերակով: Չկա հատուկ քարտեր ունենալու կամ պատրաստելու անհրաժեշտություն. պետք է ընդամենը ներբեռնել հավելվածը մեկ անգամ և խաղալ առանց ինտերնետի ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:

2. Alias-ը բառային խաղ է, որը խաղում են թիմերով, իսկ դա նշանակում է, որ այն հիանալի տարբերակ կարող է լինել ոչ միայն ընկերական ու ընտանեկան հավաքույթների, այլ նաև թիմբիլդինգ միջոցառումների համար:

3. Ալիաս հայկական խաղը կարելի է խաղալ չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն:

4. Alias-ը տալիս է թեմատիկ բառապաշարի լայն ընտրություն՝ կարող եք ընտրել ոչ միայն ընդհանուր բառապաշարի տարբեր մակարդակներ, այլև ընտրել առավել հետաքրքրող թեմատիկան՝ հայտնի մարդիկ, մասնագիտություններ, մարքեթինգ, նախագծերի կառավարում, դիզայն, ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ, սպորտ, ֆուտբոլ, երաժշտություն, ֆիլմեր, գրքեր, աշխարհագրություն, սնունդ, կենդանիներ և, իհարկե, տիպիկ հայկական և միայն Հայաստանին վերաբերող բառապաշար:

5. Alias հավելված անվճար է հիմնական թեմատիկ կատեգորիաների դեպքում։

Դե ինչ, եթե կարծում եք, որ դուք բառերի վարպետ եք, ապա մարտահրավե՛ր նետեք ձեր ընկերներին, առաջարկե՛ք խաղալ ինտելեկտուալ սեղանի խաղը հենց այսօր: Պարզապես վերցրե՛ք սմարթֆոնը, ներբեռնե՛ք և խաղացե՛ք Alias:
Խաղը կարելի է ներբեռնել թե՛ Android, թե՛ iOS օպերացիոն համակարգերի համար:

App Store
Google Play

Spokesperson: Content Master
The article published in the Spokesperson project.
Share with friends
Content Master
to top