MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳ` ԿԱԼԿԱԹԱՅԻ ՍՈՒՐԲ ՆԱԶԱՐԵԹ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ
17:50, 17.01.2024
465 | 0

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳ` ԿԱԼԿԱԹԱՅԻ ՍՈՒՐԲ ՆԱԶԱՐԵԹ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ


11.01.2024/Լիանա Փիրումյան/ՆիդՕրագիր



Տարվույս հունվարի 6-ի առավոտյան Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնի Պատարագ, հավարտ որի կատարվեց Ջրօրհնեքի կարգ։ Սուրբ Պատարագին և Ջրօրհնյաց արարողությանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վահագն Աֆյանը` ընտանիքի հետ, դեսպանության դիվանագետները՝ իրենց ընտանիքների հետ, Արևմտյան Բենգալիայի Անշարժ գույքի պետական կոմիտեի գլխավոր տնօրեն տիար Բիփլաբ Ռոյը, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հոգաբարձուներ տիկին Սյուզան Ռուբենը և տիար Սյունիլ Սոբտին, հավատավոր հայեր Նյու Դելիից, Չեննայից, Կալկաթայից, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչներն ու աշակետները։

Նույն օրը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տեղի ունեցավ դեսպան տիար Վահագն Աֆյանի և դեսպանության դիվանագետների պաշտոնական դիմավորման արարողությունը, որի ընթացքում ճեմարանի կառավարիչ և Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը ողջունեց հյուրերին Սուրբ Ծննդյան ավետիսով և ի մոտո ծանոթացրեց ու ներկայացրեց ճեմարանի աշակերտներին և ուսուցիչներին։ ՀՀ դեսպանը խորին շնորհակալություն հայտնեց տեսուչ Հայր Սուրբին ջերմ դիմավորման և հյուրընկալության համար։Իսկ հետո

կարճատև զրույց ունեցավ աշակերտների և ուսուցիչների հետ՝ երախտագիտություն հայտնելով վերջիններիս իրենց կատարած աշխատանքի և հայապահպանության համար։ Ավարտին դեսպանը գրառում կատարեց ճեմարանի հուշամատյանում։

Հիշյալ միջոցառումը լուսաբանվել է հնդկական թերթերում։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
309 | 0
00:09, 09.03.2024
872 | 0
to top