MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Համերգ, որ խոր հետք թողեց հանդիսատեսի սրտում
03:35, 17.03.2024
478 | 0

Համերգ, որ խոր հետք թողեց հանդիսատեսի սրտում

  • 12 мар, 2024 в 13: 14

Մարտի 9-ին Ամստերդամի Prinsengracht-ի De Duif եկեղեցական սրահում գեղեցիկ ու հուզիչ համերգային ծրագիր մատուցեցին մեր հայրենակիցները՝ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոստումնալից սոպրանո՝ Միլենա Բեգլարյանը և դաշնակահար՝ Աննա Եդիգարյանը: Համերգային ծրագրում տեղ էին գտել Բախի, Գյորգի Լիգետի, Տոմազո Ալբինոնի, Գասպար Կասադոի, Կոմիտասի, Աշոտ Սաթյանի ստեղծագործությունները, հնչեցին նաև շարականներ և ժողովրդական երգեր: Ամստերդյան այս համերգը նվիրված էր Արցախին ու նրա հերոսներին: Արցախ, որ 44 օր շարունակ հերոսական ոգով մարտնչեց անհավասար պատերազմում: Չնայած կորսված հայրենիքին Արցախն ու արցախցին ոգով ու հերոսությամբ մնացին անպարտ, մեր հազարավոր հայորդիներն անմահացան մարտի դաշտում: Արցախի այս ցավն ու տխրությունը, մեր հերոսների համառ ոգին ու անկոտրում կամքը արտացոլված էր երաժիշտների կատարումներում, այն մասին, թե ինչպես 120.000 մարդ դիմացավ սովին իննամսյա շրջափակման ընթացքում, ինչպես ի վերջո ստիպված եղան լքել իրենց երկիրը, ընդհանուր ուղերձն այն էր, որ չնայած անհաջողություններին, տուն վերադառնալու հավատը կա և մնում է:

Գեղեցկությունն ու սարսափը բախվում են այս հուզիչ համերգին, որտեղ արտիստներն իրոք օգտագործեցին իրենց երաժշտական տաղանդը՝ ներկայացնելով Արցախի պատմության և պայքարի մասին, որը հարգանքի տուրք է նրա ժողովրդի տոկունությանը և խիզախությանը: Հարկ է հիշեցնել, որ տաղանդավոր Սևակ Ավանեսյանը իր հնամենի գործիքով 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի հրետակոծված Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը տարածվեց ամբողջ աշխարհում:

Ամստերդամյան այս բեմի համերգը ևս ստացվեց ու ծառայեց իր նպատակին: Հանդիսատեսը մաս դարձավ երաժիշտների հույզերին ու ապրումներին, հոտնկայս երկար ծափահարությունները կատարված աշխատանքի գնահատանքն էր:

Համերգը կազմակերպել էր Hayinvicta կազմակերպությունը Stichting Sint Grigor Narekatsi հիմնադրամի հետ համատեղ։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
309 | 0
00:09, 09.03.2024
876 | 0
to top